Արևմտահայերն այսպիսի խոսք ունեին․ «Ռուս մը խաբելու համար յոյն մը պէտք է, յոյնի մը համար՝ հրեայ մը, հրեայի մը համար՝ հայ մը և հայու մը համար՝ երկու սատանայ»։
Ահա այն բանից հետո, երբ Ռուսաստանի զինված ուժերը պատասխանելով Ուկրաինայի նմանաբնույթ գործողություններին, ակտիվացրեցին իրենց հարվածներն ուկրաինական բեռնատար նավերին, տանկերներին, նավահանգիստներին ու նավահանգստային ենթակառուցվածքներին, ՌԴ-ի հետ բարեկամություն խաղացող, բայց նրա խորքային թշնամի Թուրքիան, խաղաղարարի դիմակ հագած, սկսել է խառնվել գործին...