«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Մենք իրավունք ունենք պահանջելու մեր վերադարձը՝ անվտանգ ու արժանապատիվ պայմաններում և իրական միջազգային երաշխիքներով

Մենք իրավունք ունենք պահանջելու մեր վերադարձը՝ անվտանգ ու արժանապատիվ պայմաններում և իրական միջազգային երաշխիքներով
17.10.2026 | 13:25


Մեզ բռնի տեղահանեցին մեր հայրենիքից, բայց չեն կարող մեզ զրկել մեր ինքնությունից և մեր տուն վերադառնալու ձգտումից։ Մեզնից խլեցին մեր տները, մեր հողը, մեր սովորական կյանքը, բայց չեն կարող ստիպել մեզ հաշտվել այն մտքի հետ, թե Արցախն այլևս մեր պատմության փակված էջն է։
Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեր ժողովրդին, լռեցնել մեր ձայնը կամ ստիպել հրաժարվել մեր իրավունքներից։ Ոչ մի իշխանություն հավերժ չէ, իսկ ժողովրդի հիշողությունն ու իրավունքների ձգտումը չեն վերանում քաղաքական որոշումներով։
Միևնույն ժամանակ, մենք չենք ուզում սին խոստումներ։ Մենք գիտենք, որ վերադարձը դժվար է, որ ճանապարհը երկար է, և որ ոչ ոք չի կարող մեզ ասել՝ երբ այն իրականություն կդառնա։ Բայց մենք իրավունք ունենք պահանջելու մեր վերադարձը՝ անվտանգ ու արժանապատիվ պայմաններում և իրական միջազգային երաշխիքներով։ Մեր պայքարը պետք է լինի հետևողական՝ իրավական, դիվանագիտական և ազգային։ Մեր պահանջը պետք է հնչի միջազգային բոլոր հարթակներում։ Մեր երեխաները պետք է իմանան, որ իրենց հայրենիքի պատմությունը չի ավարտվել բռնի տեղահանությամբ։
Մենք բռնագաղթված ենք, բայց չենք հրաժարվել Արցախից։ Մենք ցավ ունենք, բայց մեր ցավը հանձնվելու պատճառ չէ։ Արցախը միայն անցյալ չէ։ Արցախը մեր իրավունքների, մեր արժանապատվության և մեր ապագայի հարցն է։
ԱՐՑԱԽԸ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է։ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՍԱԿԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ ՉԵՆ։

Հակոբ Հակոբյան
Դիտվել է՝ 1942

Մեկնաբանություններ