«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Անասնական վախը սարսափելի բան է

Անասնական վախը սարսափելի բան է
26.10.2026 | 13:35

Վախը բնական զգացում է և հատուկ է բոլոր բանական մարդկանց։ Բայց անասնական վախը սարսափելի մի երևույթ է, որը մարդուն դարձնում է ստորագույն էակ։ Անասնական վախը մարդու մեջ սպանում է Աստծուն, և Աստծո փոխարեն նա սկսում է նմանվել իր այն ղեկավարին, ումից վախենում է։ Նա նմանվում է իրեն պաշտոնի նշանակողին ու սարսափում է կորցնել այդ դիրքը. նա նմանվում է հենց այն թուրքին, ումից սարսափում է։ Նա աստիճանաբար ձևափոխվում է դեպի նսեմը, դեպի սողացողը, դեպի մահը...
Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդների...
Անասնական վախն էր նաև, որ բնազդաբար ստիպեց մարդկանց մոռանալ իրենց հերոսին... հավանաբար նրան, ով իրենց տատին ու պապին փրկել էր թշնամու սրից...
Անասնական վախը սարսափելի՜ բան է...

Արա Լ․ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 1113

Մեկնաբանություններ