Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Թուրքերը մինչ այսօր խոսակցական լեզվում ադրբեջանցիներին շարունակում են ղզլբաշ անվանել

Թուրքերը մինչ այսօր խոսակցական լեզվում ադրբեջանցիներին շարունակում են ղզլբաշ անվանել
30.10.2026 | 13:06

Իսլամն ազգություն չի ճանաչում։ Ներկայիս ըմբռնմամբ «ազգ» հասկացությունը ձևակերպվել է 19-րդ դարի Եվրոպայում, ինչը խորթ էր իսլամական աշխարհին, որտեղ կարևոր էր «ումման»` համայնքը։

Էրդողանական Թուրքիան փորձում էր միաժամանակ երկու ձի հեծնել, որոնք տարբեր ուղղություններով են սլանում` մեկը դեպի Մերձավոր Արևելք` իսլամական աշխարհ, մյուսը` արևելք` դեպի թյուրքական աշխարհ։

Մի օր դա պետք է ճգնաժամի հանգեցներ, և այդ օրը եկել է։ Էրդողան-Ալիև կոնֆլիկտը հենց այդ երկու գաղափարախոսությունների կոնֆլիկտն է, Ալիևն ընտրել է թյուրքիզմը` ազգայնականությունը, Էրդողանը` իսլամիզմը։

Կենտրոնական Ասիայի ռեժիմների համար իսլամիզմը վտանգ է պարունակում, Թուրքիայի ռեժիմի համար ազգայնականությունն է վտանգավոր, որը կարող է արթնացնել քրդական և արաբական ազգայնականություն։

Ալիևը հրաժարվեց մասնակցել Անկարայում սկսված Թյուրքական երկրների 13-րդ սամիթին։ Հակասություններն արդեն պետական մակարդակի են բարձրացվել։

Փաստորեն, ՔՊ-ն խնդիրների առաջ է հայտնվում, պետք է կողմնորոշվեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև, իսկ Փաշինյանը, ուսումասիրելով Էրդողանի գիրքը, պետք է հիմա էլ Ալիևի գրքի հետ նկարվի ու ընտրություն կատարի այդ երկու գրքերի միջև։

Հ.Գ. Պատմականորեն թյուրքական իշխանական միավորումները միմյանց հետ միշտ պատերազմել են։ Պատճառը պարզ է, պայքարն իշխանության խնդրի շուրջ է եղել` ով ում կկլանի։

Գաղափարախոսություններն իշխանության շուրջ մոբիլիզացիան է ապահովում։ Ում գաղափարախոսությունը հաղթում է, նա էլ իշխում է։ Պատահական չի, որ թյուրքական ցեղերը` ղզլբաշները, շիայականություն ընտրելով, կարողացան դիմակայել օսմաններին ու Պարսկաստանում իրենց կայսրությունը ստեղծեցին։ Թուրքերը մինչ այսօր, խոսակցական լեզվում, ադրբեջանցիներին շարունակում են ղզլբաշ անվանել։

Այսօր հին օրինաչափությունը նորից վերածնվում է, բովանդակությունը՝ փոխվում, բայց դրդապճառը` իշխանության խնդիրը, նույնն է։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ