Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Արհեստականորեն հորինված հիշատակի օր

Արհեստականորեն հորինված հիշատակի օր
27.01.2026 | 15:03

Ըստ էության, հունվարի 27-ը արհեստականորեն հորինած հիշատակի օր է, որը ոչ մի խորհրդանշական բան իր մեջ չի պարունակում, ավելին, այն ամբողջովին ոչնչացնում է հաջորդ օրը նշվող Բանակի օրվա արժեքը՝ հերթական անգամ հայ մարդու մոտ ստեղծելով արժեքաբանական հերթական բարդույթը։

Թերևս քչերին է հայտնի, որ հունվարի 27-ը միջազգային օրացույցում ամրագրված է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի օր, երբ ողջ հրեական աշխարհը, ինչպես նաև քաղաքակիրթ մարդկությունը, հարգանքի տուրք է մատուցում միլիոնավոր մարդկանց հիշատակին։ Նույն օրը Փաշինյանը որոշել է հռչակել որպես Հայաստանի համար զոհված «նահատակների հիշատակի օր»։ Քաղաքական փորձը ցույց է տալիս, որ նման համընկնումները հազվադեպ են լինում անմեղ, առավել ևս՝ հայաստանյան կառավարիչների դեպքում։

Այստեղ գործ ունենք հիշողության քաղաքական յուրացման դասական օրինակի հետ։ Հոլոքոստը համաշխարհային հիշողության մեջ պետության կողմից իրականացված համակարգված ոչնչացման, պատասխանատվության և երբեք այն չկրկնելու խոստման մի դրվագ է, իսկ փաշինյանական օրակարգում «նահատակների օրն» օգտագործվում է ոչ թե որպես ինքնաքննության կամ պատասխանատվության պահ, այլ որպես կոլեկտիվ մեղքի բեռը հասարակության վրա բարդելու միջոց։ Տարբեր ավտորիտար կամ կիսաավտորիտար համակարգերում զոհի հիշողությունը հաճախ վերածվել է իշխանության լեգիտիմացման գործիքի։

Ամենաողբերգականն այն է, որ այս մոտեցմամբ իրական զոհերը դառնում են կրկնակի զոհ․ նախ՝ պատերազմում կամ պետական ձախողումների հետևանքով, ապա՝ քաղաքական շահի համար նրանց որպես հիշատակի գործիք օգտագործելու միջոցով։ Սա փաստացի վերածվել է իշխանության ինքնարդարացման ռիտուալի։

Հ․Գ․Լրատվականներում աչքովս ընկավ մի դրվագ, թե ինչպես էին երկու անձնավորություն՝ դիպուկահար հրացանները ձեռքներին, դիրքավորվում, որպեսզի պաշտպանեն համապատասխան անձնավորությանը։ Ստացվում է՝ մարդիկ գնացել են «Եռաբլուրում» դիրքավորվում են, որպեսզի պաշտպանեն «Եռաբլուրը» անգամներով մեծացնողին։

«Ստոկհոլմյան սինդրոմի» դրսևորման հերթական դրվագ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1866

Մեկնաբանություններ