«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Նրանց պետք է ամեն գնով Նիկոլի վերարտադրություն

Նրանց պետք է ամեն գնով Նիկոլի վերարտադրություն
19.12.2025 | 12:26

Քանի օր է, ինչ նիկոլական ռեժիմի ներկայացուցիչները ԵՄ կառույցների հետ յուրովի եփում են Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունների թեման։

Ինչի մասին ասես, որ չխոսեցին՝ էլ «հիբրիդային պատերազմ», էլ «ապատեղեկատվության կանխում», էլ «կիբերանվտանգություն», էլ «Մոլդովա-2», էլ ինչ զառանցք ու ցնորք։

Եվ ոչ մեկը, կրկնում եմ, ոչ մեկը՝ ոչ ռեժիմից, ոչ էլ ԵՄ-ից գոնե ձեւի համար չէր խոսում այն մասին, որ ընտրությունները պիտի լինեն «ազատ, արդար և ժողովրդավարական»։

Միայն երեկ, երբ ես բաց տեքստով մեղադրեցի Եվրոպական հանձնաժողովին Հայաստանում բռնատիրություն ֆինանսավորելու մեջ, Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունը մի ուշացած, հերթապահ և ցինիկ հաղորդագրություն տարածեց՝ օգտագործելով «ժողովրդավարական» եզրույթը։

Նրանց պետք է ամեն գնով Նիկոլի վերարտադրություն։ Մնացածը, ներառյալ Հայաստանում ամեն օր բռնաբարվող եվրոպական արժեքները, նրանց համար գրոշի արժեք այլեւս չունեն։

Հայաստանում ոչ ոք, ոչ մի «Կրեմլի ագենտ», ոչ մի Սոլովյով կամ Սիմոնյան, չեն վարկաբեկում ԵՄ-ն և եվրոպական արժեքներն այնպես, ինչպես դա անում են իրականության նկատմամբ խուլ, կույր եւ համր դարձած եվրաչինովնիկները։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Դիտվել է՝ 4711

Մեկնաբանություններ