Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Արծվաշենը շուտով կրկին կդառնա քաղաքական շահարկումների առարկա

Արծվաշենը շուտով կրկին կդառնա քաղաքական շահարկումների առարկա
29.01.2026 | 11:30

ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենն է: 1992 թվականի օգոստոսի 8-ից այն գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ:

34 տարի: Այդ տարիների ընթացքում աշխարհում հայտնվեց թվով 7 նոր պետություն, եղան հարյուրավոր պատերազմներ և զինված բախումներ: Ավելին` այդ տարիներին Հայաստանը երեք պատերազմ տեսավ, մի քանի անգամ դե ֆակտո փոխվեց Հայաստանի աշխարհաքաղաքական քարտեզը, ՄԱԿ-ը մի շարք բանաձևեր ընդունեց... Իսկ Արծվաշենի վերաբերյալ՝ ոչ մի խոսք: Ո՛չ աշխարհում, ո՛չ էլ Հայաստանում: Տրամաբանական է, որ Ադրբեջանում Արծվաշենը մոռացության են մատնել: Միջազգային կառույցները չեն խոսում Արծվաշենից, քանզի Հայաստանից ազդակներ չունեն: Դա էլ է տրամաբանական: Սակայն Հայաստանի` Արծվաշենի վերաբերյալ լռությունը չունի բացատրություն:

Շատերն Արծվաշենի կորստի մեջ Տեր-Պետրոսյան Լևոնին են մեղադրում, մյուսները` Սարգսյան Վազգենին... Լավ, ենթադրենք այդպես է` վերջիններս մեղավոր էին: Բա մե՞նք: 34 տարի հայ հասարակությունը այդպես էլ չձևավորեց Արծվաշենը վերադարձներու հանրային պահանջ: Հայ հասարակությունը չունի այդպիսի օրակարգ: Ցավոք, վերջին տարիներին հանրության շրջանում ձևավորվում է հակառակ` Արծվաշենը չվերադարձնելու օրակարգ: Հայաստանում ապրող բնակիչների զգալի մասը մտածում է, որ կարելի ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա` Արծվաշենն Ադրբեջանին, մնացած անկլավները` Հայաստանին: Բնակիչների այդ խմբին դաս չեղավ Արցախը, Կիրանցը, Ջերմուկի մի հատվածը, Սև լիճը... Վերջիններս չեն հասկանում, որ Ադրբեջանը և Ասքիփարան, Սոֆուլու-Բարխուդարլուն, Քյարքին կվերցնի, և Արծվաշենը չի տա: Թեպետ, երբեմն մտածում եմ, որ լավ էլ հասկանում են, ուղղակի... անհայրենիք են: Ցավոք, հենց իրենք են օրակարգ ձևավորում:

Իսկ Արծվաշենը... Արծվաշենը շուտով կրկին կդառնա քաղաքական շահարկումների առարկա: Մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտ: Այնուհետև կրկին կմոռացվի, կամ կյանքի կկոչվի հայազգի բնակչության անհայրենիք հատվածի կողմից ձևավորված օրակարգը

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 298

Մեկնաբանություններ