Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Կհամաներեն վաղը

Կհամաներեն վաղը
02.10.2013 | 12:59

Այսօր ԱԺ-ն շարունակեց համաներում հայտարարելու հարցի քննարկումը: Խոսնակ Հովիկ Աբրահամյանը այս հարցի շուրջ ելույթ ունեցավ, ընդգծելով, որ սա հասարակության կողմից սպասված քայլ է և նպաստելու է համերաշխության, միասնականության մթնոլորտի ամրապնդմանը: «Համաներումը նաև սոցիալ-հոգեբանական և դաստիրակչական քայլ է, մարդասիրական քայլ: Մի շարք երկրներում համաներումը դիտարկվում է որպես քաղաքական քայլ»,-նշեց նա, հավելելով, որ Հայաստանում համաներումը թե´ իրավաքաղաքական, թե´ սոցիալ-հոգեբանական քայլ է: «Ամենակարևորը քաղաքացիական համերաշխությունն է, որին ուղղված է այս քայլը»,-փաստեց ԱԺ նախագահը` Հրայր Թովմասյանին հորդորելով համաներում հայտարարելու հարցով ստեղծվող հանձնաժողովում ներառել նաև պատգամավորների, որպեսզի անաչառությունն ապահովված լինի: Ամփոփիչ ելույթում արդարդատության նախարարն առաջարկեց հետաձգել հարցի քվեարկությունը մինչև վաղը, որպեսզի պատգամավորների առաջարկները քննարկվեն, և նախագահ Սերժ Սարգսյանը համաներման վերջնական տեքստն ուղղարկի ԱԺ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ