Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

«Բաստիոնի» նոր գլուխգործոցը

«Բաստիոնի» նոր գլուխգործոցը
28.08.2024 | 14:45

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը վերակենդանանալու նշաններ է ուզում ցույց տալ։ Հիշեցնենք, որ երեք տարի առաջ, բուհական ինքնավարության կոպիտ խախտման և այլ հիմնավորումներով, նախագիծը տապալվել էր։

Այսօր ոլորտի «պատասխանատուները» վարչախմբի պարագլխի մոտ ունեցած խորհրդակցության ժամանակ հայտնել են, որ իբր «բուհի կառավարման ուղղահայաց մոդելը փոխարինվելու է հորիզոնականով, որտեղ գործնականում լինելու են անկախ մի քանի կառավարման և կարգավորման օղակներ»։

Ակադեմիական շրջանակների հանդեպ կիրառվող ռեպրեսիաների ֆոնին ԿԳՄՍ-ի այս հաղորդագրությունը եփած հավի ծիծաղն է առաջացնում։ Ակամայից հիշեցի Հայոց պատմությունը Հայաստանի պատմության վերանվանելու հետ կապված մասնագիտական շրջանակների, լայն հանրության բողոքը ցինիկաբար արհամարհելու դեպքը։ Ամեն դեպքում, անհամբեր սպասենք բաստիոնի նոր գլուխգործոցին։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 11281

Մեկնաբանություններ