Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Հանրաքվեն՝ որպես իշխանության վախերի ու լեգիտիմության քննություն

Հանրաքվեն՝ որպես իշխանության վախերի ու լեգիտիմության քննություն
31.07.2026 | 13:39

Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր այլ նյուանսներ են փնտրում Պուտինի առաջարկում՝ անցկացնել հանրաքվե, որի դեպքում ժողովուրդը պիտի ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։

Մի կողմ թողնենք անձնական կողմնորոշումները և տանք մի պարզ հարց․ Հայաստանի կյանքում, վերջապես, պե՞տք է լինի գեթ մեկ կարևոր, ճակատագրական պահ, որ միանձնյա լուծում չստանա, այլ ժողովուրդը ևս իրավունք ունենա մասնակցելու իր երկրի համար այս կամ այն խնդրի լուծմանը։

Եթե իշխանությունը հրաժարվում է այդ առաջարկից, նշանակում է՝ մտածում է, որ ժողովրդի մեծ մասը կարող է քվեարկել հօգուտ ԵԱՏՄ-ի։ Իսկ դա էլ նշանակում է, որ իշխանությունը թքած ունի իրեն ընտրած մարդկանց վրա։ Դա էլ նշանակում է, որ ժողովրդավարություն ասվածը ոչնչացվել է այս երկրում, և երբեմնի «երեք միլիոն վարչապետերից» գոնե մեկը չի մնացել, որ խորտակվող նավի ղեկն ուղղորդի դեպի փրկարար ափ։

Սերգեյ ԱԲԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ