Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Բա­րի տա­րե­դարձ, Կար­մեն ջան

Բա­րի տա­րե­դարձ, Կար­մեն ջան
30.06.2020 | 00:02
Այս հո­բե­լյա­նը քեզ հետ և՛ ու­նի, և՛ չու­նի կապ:
Կապ ու­նի այն­քա­նով, որ տա­րի­ներն անխ­նա անց­նում են, ժա­մա­նակն էլ, ան­կանգ ու ան­տար­բեր, իր տիե­զե­րա­ծիր ճամ­փով է գնում:
Չու­նի կապ այն­քա­նով, որ դու այն բա­ցա­ռիկ­նե­րից ես, ով­քեր ժա­մա­նա­կից դուրս տես­նե­լու և զգա­լու վե­րերկ­րա­յին կա­րո­ղու­թյուն ու­նեն՝ օր­վա զար­կե­րա­կը շո­շա­փե­լով հան­դերձ:
Ժա­մա­նա­կա­յին այս եր­կու սկիզբն էլ դու քո մեջ ես կրում, մեկ ի ցույց դնե­լով քեզ որ­պես խո­հուն ու ի­մաստ­նա­ցած, մեկ՝ ջա­հե­լից էլ ջա­հել, թռվ­ռան-լու­սա­վոր էու­թյուն:
Մենք էլ քեզ սի­րում ու գնա­հա­տում ենք հենց այդ­պի­սին՝ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի ահ ու սար­սափ ԿԱՐ­ՄԵՆ ԴԱՎ­ԹՅԱՆ և մեր մի­լիոն տար­վա ըն­կեր Կար­մեն­չո:
Ծնունդդ շնոր­հա­վոր:
Դիտվել է՝ 60768

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ