ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Հարյուր տարի անց. ովքեր և ինչպես են պատասխանատու Հայոց ցեղասպանության համար

Հարյուր տարի անց. ովքեր և  ինչպես են պատասխանատու Հայոց ցեղասպանության համար
11.04.2017 | 00:46

Ապրիլի 6-9-ին անցկացվեց Քլարկի համալսարանի Ստրեսլերի «Ողջակիզման և ցեղասպանագիտական ուսումնասիրությունների կենտրոնի» կազմակերպած «Նոր փորձառություն. պատասխանատվությունը պատասխանատու դարձնելը» խորագրով միջազգային գիտաժողովը (ԱՄՆ, Մասաչուսեթս, Վուսթեր), որին մասնակցում էին ցեղասպանագիտության ոլորտի հայտնի հետազոտողներ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Արգենտինայից, Բելգիայից, Գերմանիայից, Գվատեմալայից, Իսրայելից, Հայաստանից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցեց ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական, Իրավաբանների հայկական համաժողովին կից Հայոց ցեղասպանության իրավական հարցերի ուսումնասիրության կենտրոնի համակարգող Վլադիմիր Վարդանյանը, որը հանդես եկավ «Հարյուր տարի անց. ովքեր և ինչպես են պատասխանատու Հայոց ցեղասպանության համար» զեկույցով: Դրա շրջանակներում քննարկվեցին Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարմանն ուղղված իրավական միջոցներին առնչվող հարցեր:


Զեկույցում մասնավորապես անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանության համար պատասխանատվություն կրող հանրային և մասնավոր սուբյեկտների շրջանակը հստակեցնելու հիմնահարցին և ներկայացվեց Հայոց ցեղասպանության հետևանքները հաղթահարելուն ուղղված տեղեկատվություն` ընթացող և ավարտված դատական գործընթացների վերաբերյալ:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3518

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ