ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Ձայնի և քվեի աննախադեպ յուրացում

Ձայնի և քվեի աննախադեպ յուրացում
08.06.2026 | 10:00

Մի բան ակնհայտ է։

Քո կամահայտնության քվեն քեզնից նենգաբար խլել են, գիշերով թաքուն հափշտակել են։

Շատերը այսօր առավոտյան կարթնանան այս գիտակցությամբ։

Բայց իրականում գիշերը իրենց Կամքը արթուն հսկողների համար սա պարզապես կողոպուտ էր։ Ակնհայտ, մեր աչքի դիմաց Քվեի և Ձայնի յուրացում, որում արտացոլվել էր մեր Կամքը։

Միշտ այդպիսի վճռական հարվածներին նախորդում է խորհրդավոր կասկածը, որի ականատեսը և քարացած վկան դարձանք դավադրության գիշերը

Սա աննախադեպ և տիեզերական հանցանք է ոչ միայն քաղաքացու Կամքի դրսևորման, այլև բանական մարդու Կամքի ազատության նկատմամբ։

Երբ հողատարածքը զիջում կամ կորցնում են, դու կորցնում ես, նյութը, երբ զիջում և կորցնում ես քո Կամքը, դու կորցնում ես Հոգիդ։

Ի վերջո, Կամքի արդյունքը կարող եք յուրացնել, բայց Կամքը չեք կարող վերացնել և օտարել։

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 3666

Մեկնաբանություններ