«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ո՞ր պահից կորցրինք ամենակարևորը

Ո՞ր պահից կորցրինք ամենակարևորը
13.08.2026 | 11:37

Եթե շարժվենք հակահայերի տրամաբանությամբ, որոնք պատմության դասագրքում Թուրքմենչայի պայմանագիրը ներկայացնում են որպես Հայաստանի՝ Ռուսական կայսրությանը «բռնակցման» փաստաթուղթ, ապա հաջորդ քայլը դժվար չէ պատկերացնել․ Խաչատուր Աբովյանը կհայտնվի «ռուսական գործակալ» շարքում, իսկ, օրինակ, Հովսեփ Արղության-Երկայնաբազուկն ու Շահամիր Շահամիրյանը՝ կայսրի «կոշիկ լիզողների»։

Որովհետև, երբ պատմությունը սկսում ես չափել ոչ թե ժամանակի իրական քաղաքական պայմաններով, այլ այսօրվա քաղաքական պիտակներով, վաղը նույն պիտակները հասնելու են բոլոր նրանց, ովքեր ինչ-որ պահի Հայաստանի պետականության համար դաշնակից, հենարան կամ հնարավորություն են տեսել։

Հետո չասեք՝ ո՞նց հասանք նրան, որ հողը դարձավ պարզապես տարածք, հայրենիքը՝ վիճելի հասկացություն, իսկ ազգային պատմությունը՝ սեփական անցյալից հրաժարվելու գործիք։

Սա միանգամից չի արվում։ Սկզբում փոխում են պատմության գնահատականները, հետո՝ այդ պատմությունը կերտած մարդկանց նկատմամբ վերաբերմունքը, իսկ վերջում մարդուն համոզում են, որ իր հայրենիքի մասին նախկին պատկերացումները սխալ են եղել։

Հետո արդեն ուշ է հարցնելու՝ իսկ ո՞ր պահից կորցրինք ամենակարևորը։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 7085

Մեկնաբանություններ