ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Ոգեպաշտությունը չափազանց սխալ է

Ոգեպաշտությունը չափազանց սխալ է
12.03.2026 | 21:59
Մարտի 13

Լուռ սպասիր Իմ առջև, մեղմորեն ներս շնչիր Իմ Հոգին:
Եթե քո «ես»-ը արգելք չլինի և ազատ մուտք տրվի այդ Հոգուն, այն կարողություն կտա քեզ անելու այն գործերը, որ Ես արեցի:
Այդ նշանակում է, որ հնարավորություն կտա Ինձ, որպեսզի քո միջոցով կարողանամ կատարել այն գործերը և նույնիսկ ավելի մեծերը, որ արեցի Ես երկրի վրա:
Ոգեպաշտությունը չափազանց սխալ է:
Իմ հոգուց զատ ուրիշ որևէ միջնորդ չպետք է ունենաք: Ինչ պետք է, որ դուք իմանաք, ինչ անհրաժեշտ է իմանալ Իմ հոգևոր թագավորության մասին, այդ ամենը ըստ անհրաժեշտի կհայտնեմ ձեզ, երբ և ինչպես որ հարմար գտնեմ:
Իմացումի այդ սահմանը կմեծանա ու կընդարձակվի` համաձայն ձեր հոգևոր զարգացումի:
Հետևաբար Իմ թելադրանքներին հետևեք շարունակ: Ձգտեք ձեռք բերել ու պահպանել խաղաղությունը, խաղաղությունը. հոգու երկինքը կազմող այդ խաղաղությունը:
Դիտվել է՝ 351

Մեկնաբանություններ