«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ազգի հավաքական ուժի թուլացման անտեսանելի արմատները

Ազգի հավաքական ուժի թուլացման անտեսանելի արմատները
02.11.2026 | 13:37

Հայ ընտանիքի ավանդական կառուցվածքում մշտապես գոյություն է ունեցել ընդգծված հավասարակշռություն։ Տղամարդը պատասխանատու է ընտանիքի անվտանգության, նյութական ապահովության, տոհմական շարունակականության և արտաքին աշխարհի հետ հարաբերությունների համար։ Կինը՝ ընտանիքի ներքին միջավայրի, սերունդների դաստիարակության և ընտանեկան արժեքների պահպանման։ Սա դերերի բացարձակ բաժանում չէ, այլ հարյուրամյակներով հղկված, փոխլրացնող պատասխանատվության համակարգ։

Աշխարհում շատ կան ազգեր, որոնց ընտանեկան և հասարակական մշակույթում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մայրական հեղինակությունը։ Այդպիսիք են, օրինակ, հրեաները, իտալացիները և, անշուշտ,մենք՝ հայերս։ Հայ մայրը դարեր ի վեր եղել է ընտանիքի հոգևոր-բարոյական կենտրոնը, ընտանիքի անդամների կապի պահպանողն ու տոհմային-ազգային ինքնության փոխանցողը: Մոր նկատմամբ սիրո, հարգանքի և պաշտամունքի դրսևորումները, նրա խոսքի արժեքը և ընտանիքում ունեցած ազդեցությունը մեր ազգային նկարագրի պատմականորեն ձևավորված կարևոր բաղադրիչներից են։

Սակայն կա մի էական և նուրբ սահման, որից այն կողմ մայրապաշտությունը վերափոխվում է մայրիշխանության, որը շղթայաբար հանգեցնում է վերևում նշված փոխլրացնող պատասխանատվության համակարգի ձևախեղմանը:

Իմ համոզմամբ, հայ ազգի հավաքական ուժի, տոհմական կապերի և ընտանեկան ավանդական կառուցվածքի աստիճանական թուլացումը սկսվեց հենց այն ժամանակ, երբ հայ ընտանիքներում մայրապաշտությունը աննկատելիորեն հատեց այդ սահմանը՝վերածվելով մայրիշխանության։

Հայ ընտանիքներում, 90-ական թվականներից սկսած, աստիճանաբար սկսեց փոխվել ոչ միայն ազգակցական հարաբերությունների առաջնահերթությունը, այլև՝ տղամարդու սոցիալական ինքնագիտակցությունը։ Հայ ընտանիքում սկեսրայր-սկեսուրի փոխարեն առաջին պլան մղվեցին աներն ու զոքանչը, հորեղբայրների փոխարեն՝ քեռիները, հորաքույրների փոխարեն՝ մորաքույրները, եղբայրների փոխարեն՝ աներձագները, քույրերի փոխարեն՝ քենիները և այլն:

Ընտանիքում հայ տղամարդկանց ընկերական և արնակցական միջավայրը սահուն կերպով տեղը զիջեց մոր, կնոջ կամ հարսի ազգակցական, օրիորդական շրջանի կամ էլ կյանքի բերումով ի հայտ եկած անթիվ-անհամար ընկերուհիների միջավայրին:Սրանք, անշուշտ, առանձին վերցրած, դատապարտելի երևույթներ չեն։ Քեռին, աներձագը, կինը կամ նրա հարազատները ոչ մի մեղք չունեն։ Խնդիրը նրանց ներկայությունը չէ, այլ այն, թե ինչպես են փոխվում ընտանիքի ներսում տղամարդու ինքնուրույնությունը, պատասխանատվության զգացումը և հարաբերությունների հավասարակշռությունը։

Կարճ ասած՝ փոխվեցին ընտանեկան առաջնահերթությունները, վերադասավորվեցին ազգակցական հարաբերությունները, իսկ տղամարդիկ, աստիճանաբար զիջելով ընտանիքի ղեկավարի իրենց ավանդական դիրքը, կարծես հարմարվեցին նոր կարգավիճակին՝ վերածվելով սեփական կանանց ամուսինների։ Կանայք էլ, իրենց հերթին, այնքան վարժվեցին այդ նոր իրականությանը, որ երբեմն սկսեցին ամուսնուն դիտարկել ոչ այնքան որպես կյանքի ուղեկից, որքան որպես ընտանեկան կենցաղի, ֆինանսական ապահովման և որոշակի ծառայությունների համընդհանուր պատասխանատու։ Ամեն ինչ, իհարկե, ներկայացվում էր սիրո, հոգատարության, հավասարության և ժամանակակից մտածողության գեղեցիկ փաթեթավորմամբ։ Իսկ ով կհամարձակվեր կասկածի տակ դնել այդ նոր կարգը, միանգամից կհայտնվեր հետամնացության մեղադրանքների տարափի տակ։

Խնդիրը բնավ կնոջ ուժեղ լինելու, որոշումների կայացմանը մասնակցելու կամ ընտանիքում ազդեցություն ունենալու մեջ չէ։ Խնդիրը հավասարակշռության կորուստն է։ Խնդիրը այն իրավիճակն է, երբ տղամարդուց ակնկալվում է լինել ընտանիքի հովանավորը, պաշտպանը, կերակրողը, բոլոր խնդիրները լուծողը, բայց ոչ անպայման՝ որոշում կայացնողը։ Այսինքն, պատասխանատվությունը՝ տղամարդուն, իշխանությունը՝ կնոջը։ Առողջ ընտանիքը ոչ բռնապետություն է, ոչ էլ իշխանության համար պայքար։ Այն փոխադարձ սիրո, հարգանքի և պատասխանատվության միություն է։ Համախոհների միություն, որտեղ միմյանց հաշվին չեն ինքնահաստատվում կամ էլ իրենց բաժին ընտանեկան հեղինակությունը ձևավորում միմյանց արժանապատվության հաշվին:

Եվ այս ամենի մեջ ամենազավեշտալին այն է, որ մենք շարունակում ենք հպարտությամբ խոսել մեր տոհմի, գերդաստանի, պապական տան, եղբայրական համերաշխության և ազգային ավանդույթների մասին, հաճախ չնկատելով, որ այդ ավանդույթների իրական կրող ընտանեկան կապերն արդեն վաղուց մաշվել և հայտնվել են անհայտացման եզրին։

Վերոշարադրյալը լրջագույն խնդիր է:

Որովհետև ընտանիքում ձևավորված մտածելակերպը, արժեհամակարգն ու սկզբունքները գրեթե ամբողջությամբ իրենց արտացոլանքն են գտնում պետական-քաղաքական կյանքում, ներհասարակական փոխհարաբերություններում։

Որովհետև ազգը միայն պատմական հիշողությամբ, լեզվով ու տարածքով չէ, որ պահպանվում է։ Ազգը պահպանվում է նաև ամուր ընտանիքով, սերունդների միջև կապով, եղբայրական համերաշխությամբ, հայրական իմաստնությամբ ու պատասխանատվությամբ և մայրական հոգատարությամբ։

Որովհետև ազգի և պետության թուլացումը սկսվում է ոչ թե սահմաններից, ոչ թե վարած քաղաքականությունից և արտաքին թշնամու ուժեղությունից, այլ՝ սեփական տան ներսում խաթարված հարաբերություններից։

Մայրապաշտությունը մեր ազգային արժեքներից է։ Բայց մայրը պաշտամունքի արժանի է ոչ թե այն պատճառով, որ ընտանիքում բոլորին ենթարկեցնում է իրեն, այլ որովհետև, ինչպես վերևում նշեցի, ընտանիքի հոգևոր-բարոյական առանցքն է։ Նույն կերպ հայրը հեղինակություն է ոչ թե այն պատճառով, որ ընտանիքում վերջին խոսքն իրենն է, այլ որովհետև իր պատասխանատվությամբ, վարքով և օրինակով արժանանում է այդ հեղինակությանը։ Ի վերջո, ուժեղ ընտանիքը այն ընտանիքը չէ, որտեղ մեկը հրամայում է, իսկ մյուսը՝ ենթարկվում, այլ այն, որտեղ յուրաքանչյուրն ունի իր արժանապատիվ տեղը։

Այն տղամարդը, որը սեփական ընտանիքում չի կարողանում ինքնուրույն որոշում կայացնել, հասարակական կյանքում նույնպես կարող է հեշտությամբ հարմարվել ուրիշի կամքին։

Այն հասարակությունը, որը սովորում է խուսափել պատասխանատվությունից, ժամանակի ընթացքում սկսում է հանդուրժել նաև անպատասխանատու իշխանությանը։ Իսկ երբ ինքնուրույն մտածողությունն ու կամային հատկանիշները զիջում են հարմարվողականությանը, արդյունքում ստանում ենք ոչ թե ուժեղ պետություն, այլ՝ անտարբեր հասարակությամբ բնակատեղի։

Վկան՝ այսօրվա թույլ Հայաստանը, որը կքված է «կնիԳների» և «կաբլուկների տակ թավալ եկողների» իշխանավարման ներքո.

Որտեղ ըմբոստի փոխարեն խրախուսվում է հնազանդը, սկզբունքայինի փոխարեն՝ հարմարվողը, պետական մտածողություն ունեցողի փոխարեն՝ իշխանավորի քմահաճույքին ենթարկվողը։

Որտեղ արժեզրկված են տղամարդկային արժանապատվություն, ազգային ինքնասիրություն, քաղաքական կամք և պետական պատասխանատվություն հասկացությունները, և իշխանության լինելու գլխավոր չափանիշը հարմարվողականությունը, քծնանքն ու սեփական դիրքերը պահպանելու մոլուցքն է։

Հայաստանին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է ոչ թե պարզապես կոշտ կամ աղմկոտ իշխանություն, այլ կամք ունեցող, պատասխանատվությունից չփախչող և ազգային արժանապատվությունը չսակարկող իշխանություն։ Հակիրճ՝ ՈՐՁ ԵՎ ՊԼՈՃԻԿՈՎ իշխանություն՝ պետական տղամարդկայնություն, քաղաքական ողնաշար և ազգային պատասխանատվություն ունեցող ղեկավարներ: Իշխանություն, որի համար պետական շահն ու հայրենիքի անվտանգությունը բարձր կլինեն իշխանական աթոռից, ազգային արժանապատվությունը՝ անձնական բարեկեցությունից, որը պատմական հիշողությունը չի ձևախեղի արտաքին հովանավորներին հաճոյանալու համար։

Ազգի հավաքական ուժը սկսվում է անհատի ինքնության գիտակցումից, շարունակվում ընտանեկան պատասխանատվության մշակույթով և դրսևորվում պետական արժանավայել կառավարմամբ։

Արգամ Տեր-Պողոսյան

Դիտվել է՝ 310

Մեկնաբանություններ