Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Քաղաքակրթությունների հավերժական կռիվը՝ ավելիին տիրելու և ավելի դոմինանտ դիրք գրավելու համար

Քաղաքակրթությունների հավերժական կռիվը՝ ավելիին տիրելու և ավելի դոմինանտ դիրք գրավելու համար
14.09.2026 | 11:05

Աշխարհի ներկա վիճակի հետևում ընկած է քաղաքակրթությունների հավերժական կռիվը ավելիին տիրելու և ավելի դոմինանտ դիրք գրավելու համար, որն էլ գրավական է ապագայում ևս ավելիին տիրանալու համար։

Այս պրոցեսի առանցքը ամենաուժեղներն են, որոնցից ամեն մեկն էլ գտնվում է սեփական զարգացման պարադիգմի ինչ որ փուլում, այսինքն, սա կռիվ է նաև տարբեր մենթալիտետների ու կյանքի տարբեր որակների միջև։

Բախման բոլոր կողմերի համար սա կռիվ է իրենց հնարավորությունների վերին սահմաններին շատ մոտ տիրույթներում և հենց դրանով էլ խորապես ոչ գծային է և պատահականություններով ու ռիսկերվ լի, որոնք էլ կարող են լինել կանխատեսելի և բացարձակապես անսպասելի՝ սև կարապների տեսքով։

Նման իրավիճակներում գլոբալ վտանգից խուսափելու միակ միջոցը հակամարտության բոլոր կողմերի սինխրոն նահանջն է, բայց որը թույլ չի տալիս հմբարտությունը, որն էլ ռուսերեն гордыня բառի հայերեն անալոգն է (ոչ թե հպարտությունը, որը гордость-ն է)։

Դրանից բացի, բոլոր հզորները, ավելի ուժեղանալու և իրենց կյանքն ավելի անվտանգ դարձնելու համար աշխատում են իրենց կողմը գրավել համեմատաբար ավելի թույլերին, դրա անունը դնելով դաշնակցություն, բայց որի նպատակը, մանավանդ սուր գոյաբանական բախումների ժամանակ, ավելի թույլերին որպես ռեսուրս, զինվոր և բուֆեր օգտագործելն է, անկախ նրանից՝ դա շահեկա՞ն կլինի թույլի համար, թե՞ կբերի կորուստների։

Իսկ շատ ավելի թույլերի համար նման պայմաններում ունիվերսալ լուծումը, որն ինչ որ հավանականությամբ ապրելու շանս է տալիս, որևէ համեմատաբար պակաս վտանգավոր հզորին հենվելն է, իհարկե, ինչ որ բանի դիմաց։

Իրատես պետք է լինել, լուծումներ թելադրում է վիճակը մարտի դաշտում, ոչ թե երազների աշխարհում երկինքներում սավառնելը։

Եվ պետք է կարողանալ տարբերություն տեսնել ապրելու և չապրելու ալգորիթմների ու տեխնոլոգիաների միջև։

Ուրիշները շատ բան կասեն, նրանցից ամեն մեկի ասածը իր օգտին է և զանազան համի ու հոտի կտերին պետք չի հավատալ։

Մեր անվերջ տառապանքի հեղինակները մենք ինքներս ենք, խելքին զոռ տալ է պետք, բայց ափսոս, որ դրա համար էլ գիտելիք է պետք, դասերն էլ լավ չենք սովորում։

Անվերջ չի կարելի նույն դասարանում մնալ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ