Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են վճռականորեն պաշտպանելու երկիրը ցանկացած սպառնալիքից կամ թշնամական գործողությունից՝ հայտարարել է արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին: «Թեհրանը նախկինի պես պատրաստ է դիմել դիվանագիտությանը, եթե ԱՄՆ-ը փոխի իր հարկադրական մոտեցումը»,- հավելել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը։               
 

Բաքուն հայտարարում է ԱԷԿ-ի կառուցման մասին

Բաքուն հայտարարում է ԱԷԿ-ի կառուցման մասին
19.04.2026 | 19:26

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Շահբազովի համաձայն` երկրի էներգետիկ հաշվեկշիռը կառուցված է լինելու երեք բաղադրիչների վրա` ածխաջրածիններ, վերականգնվող էներգետիկա, «խաղաղ ատոմ»։

Դրան զուգահեռ՝ Հայաստանում, որը դեռևս տարածաշրջանում «խաղաղ ատոմ» ունեցող միակ երկիրն է, փաստացի հարցականի տակ է դրված այդ ռազմավարական, էքզիստենցիալ նշանակության ոլորտի ապագան։

Մոսկվան հստակ ասում է` Երևանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսի շարունակության դեպքում Հայկական ԱԷԿ-ի մոդեռնիզացիան 2031-ից հետո կարող է դադարեցվել։ Այսինքն, անգամ 2036-ի այդքան կանխատեսելի թվացող հեռանկարն այլևս հարցականի տակ է։

Փաստացի՝ հարցականի տակ է հայտնվում նաև թմբկահարվող մոդուլային ռեակտորի նախագիծը, որի իրագործման ամբողջ ցիկլը կպահպանջի առնվազն 7-8 տարի։

Ինչևէ, գործընթացները շատ տրամաբանական են ու փոխլրացնող։

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացում-Ադրբեջանի հետ էներգահամակարգերի միացում-ազգային ատոմային էներգետիկայի պարալիզացում-Ադրբեջանից ներկրում։

Չենք մոռանում նաև Ադրբեջան-Պակիստան ռազմավարական կապերի ու դրանցից բխող ռազմական միջուկային էներգետիկայի ոլորտում հնարավոր փոխգործակցության մասին։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 1729

Մեկնաբանություններ