Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր կառավարությունն արագացնելու է սոցցանցերի արգելքի գործընթացը դեռահասների համար: «Մեր երեխաների և դեռահասների ուղեղները չեն վաճառվում: Մենք արգելում ենք սոցիալական ցանցերը 15 տարեկանից ցածր երեխաների համար և պատրաստվում ենք արգելել բջջային հեռախոսները միջին դպրոցներում։ Կարծում եմ՝ սա հստակ կանոն է՝ հասկանալի մեր դեռահասների ընտանիքներին և ուսուցիչներին»,- ասել է Մակրոնը:               
 

Եթերում չհասկացող Պետրոսն է

Եթերում չհասկացող Պետրոսն է
16.01.2026 | 13:20

Պետրոս, ախր ձեռքս չի գնում քեզ դմբո անվանեմ:

Այ բալամ, Էն որ գրում ես, թե իբր ես «Սոլովյովի սպառնալիքը պաշտպանել եմ», մի հատ նորից կարդա էլի, հասկացի թե ինչ եմ գրել ու ինչ եմ բացատրել, որ հայերենիդ ուսուցիչը վատ բաներ չասի քո հասցեին:

Ըհը՜, կարդա նորից «Առայժմ Ազգային ժողովի ճաղավանդակի հետևում շաղակրատող Վլադիմիրը իր համակիրներին ու հանցակիցներին երբեք էլ չի բացատրի, թե ինչու՞ Սոլովյովն օրը ցերեկով այդպիսի հայտարարություն արեց և ո՞րն էր դրա խորքային նպատակը: Շրիշակի մակարդակի իջած թավշուկների իշխանության հեղինակությունը լուրջ արդարացումների, թեմաների ու դրանց քննարկման համատեքստի շեշտակի փոփոխության կարիք ուներ` եկեղեցու դեմ անփառունակ արշավներից հետո: Դե հետո չմոռանանք, որ 12 մլն է հատկացվել հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար, բա ոնց փոխանցումներով չխաղանք, պասերով, պասերով: Հիմա փոխանցումը ստացել ես ու անցել ես գործի, իսկ մենք էլ միամիտ ենք ու չենք հասկանում, որ ընդամենը լծվել ես շատ էժան ու պարզունակ տեղեկատվական-քարոզչական օպերացիա սպասարկելու գործին»։

Հիմա հասկացա՞ր ինչ նկատի ունեի:

Սոլովյովը` այդ դու ես, Պետրոս, որպես թավշուկներին օգնության եկած պարզունակ քարոզիչ…

Մի´ արա Պետրոս, մի´ խաբիր խաբվելու ունակներին։

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 1130

Մեկնաբանություններ