ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Հայաստանի ժուռնալիստների միությունը հիմնում է «Արմեն Դուլյան» մրցանակ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հիմնում է «Արմեն Դուլյան» մրցանակ
27.05.2025 | 10:00

Հայաստանի ժուռնալիստների միությունը հիմնում է «Արմեն Դուլյան» մրցանակ՝ խրախուսելու բարձր պրոֆեսիոնալ լրագրությունը:

Մրցանակը՝ պատվոգիր, մրցանակային արձանիկ և հանրային դրամահավաքի միջոցներով գոյացած առնվազն 500 հազար դրամական պարգև, կշնորհվի այն լրագրողին, որի՝ մրցույթին ներկայացված հրապարակախոսական աշխատանքը (տեքստային կամ լսողական կամ տեսալսողական) մրցութային հանձնաժողովը կհամարի լավագույնը։

«Արմեն Դուլյան» մրցանակի դափնեկրի թեկնածու կարող է լինել առնվազն տասը տարվա մասնագիտական փորձ ունեցող և ցանկացած տարիքի հրապարակախոս-լրագրողը։

Մրցանակի հանձնման արարողությունը 2026 թվականից սկսած կանցկացվի ամեն տարվա մայիսի 26-ին՝ լրագրող, հրապարակախոս, ռադիոհեռուստատեսային մեկնաբան Արմեն Դուլյանի ծննդյան օրը։ Մրցույթի անցկացման կարգի, մյուս պայմանների, այդ թվում՝ հայտերը ներկայացնելու ժամկետների մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը կծանուցի առաջիկա ամիսներին։

Արմեն Դուլյանն ավելի քան չորս տասնամյակ աշխատել է հայաստանյան և օտարերկրյա լրատվամիջոցներում՝ «Սպուտնիկ Արմենիա», «Ազատություն», Հայաստանի հանրային, «Ռադիո Ռոսիի» ռադիոկայաններում, Հայաստանի հանրային, «Շանթ», «Կենտրոն» հեռուստակայաններում, «Արմենպրես» լրատվական գործակալությունում, հրապարակախոսական հոդվածներով հանդես է եկել Հայաստանի բազմաթիվ տպագիր և առցանց լրատվամիջոցներում։ 1992-1993 թվականներին եղել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը։ Մահացել է 2025 թվականի հունվարին՝ 71 տարեկանում։

26. 05.2025թ.

Դիտվել է՝ 2719

Մեկնաբանություններ