Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն առաջնորդի գրասենյակի արտաքին քաղաքականության խորհրդական Քամալ Խարազին։ «Ես այլևս տեղ չեմ տեսնում դիվանագիտության համար։ Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին, չի պահել իր խոստումները, և մենք դա տեսել ենք երկու անգամ՝ բանակցությունների ընթացքում. մինչ մենք բանակցություններ էինք վարում, նրանք հարձակվում էին մեզ վրա»,- ասել է Խարազին։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վատիկան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վատիկան
15.09.2025 | 16:37

Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վատիկան, ուր հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապի հետ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնում է ուղեկցությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանի, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանի, Վեհափառ Հայրապետի գավազանակիր Հոգեշնորհ Տ․ Եսայի աբեղա Գրիգորյանի և Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ ավագ քահանա Մելիքյանի։

Վատիկանում Վեհափառ Հայրապետին կմիանան Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 3610

Մեկնաբանություններ