Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատունը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը տարհանելու ուղղությամբ: «Հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները՝ մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի»,- ասել է Բայրամովը:               
 

Իսրայելն ու ԱՄՆ-ը փորձում են պատերազմի մեջ ներքաշել այլ երկրներ՝ կիրառելով «անհայտ դիպուկահարների» մեթոդը

Իսրայելն ու ԱՄՆ-ը փորձում են պատերազմի մեջ ներքաշել այլ երկրներ՝ կիրառելով «անհայտ դիպուկահարների» մեթոդը
06.03.2026 | 13:44

Սպիտակ տան ներկայացուցիչը չի բացառել Իրանում ԱՄՆ ցամաքային զորքերի տեղակայման հնարավորությունը։ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իրանն սպասում է այդ քայլին, և այն աղետալի հետևանքներ կունենա հակառակորդի համար։ Իրանը հայտարարել է, որ մտադիր չէ բանակցել ԱՄՆ-ի հետ։

Իրանը նշել է, որ Նախիջևանի տարածքում ԱԹՍ-ի (անօդաչու թռչող սարքի) անկումը ՄՈՍԱԴ-ի սադրանքն էր։ Ադրբեջանն իր զինված ուժերն ու սահմանապահ զորքերը բերել է լիակատար մարտական պատրաստականության վիճակի։

Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտնել է, որ Նախիջևանի օդանավակայանի գնդակոծումն իրականացվել է Իսրայելի կողմից՝ որպես «կեղծ դրոշի ներքո» գործողություն։

Ավելի վաղ Իսրայելը նմանատիպ հարձակումներ էր իրականացրել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա, ինչպես նաև նման հարձակումներ էր նախապատրաստել Կատարում և ԱՄԷ-ում (այնտեղ ձերբակալվել էին ահաբեկչություններ նախապատրաստող խմբավորումներ)։ Իսրայելն ու ԱՄՆ-ն ի վիճակի չեն միայնակ գլուխ հանել Իրանի դեմ պատերազմից, ուստի փորձում են դրանում ներքաշել այլ երկրներ՝ կիրառելով «անհայտ դիպուկահարների» մեթոդը։

Իրանի նախագահը հայտարարել է, որ բանակն ու տեղական իշխանությունները խստորեն ճնշելու են ցանկացած անջատողական ուժ։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել քրդերին՝ Իրանին աջակցելու համար.

«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Քուրդիստանի հպարտ և արժանապատիվ ժողովրդին, որն աջակցեց Իրանին այս պատմական օրերին։ Ես կիսում եմ այս միջադեպերում նահատակվածների և տուժածների ընտանիքների վիշտը։ Նահանգապետը և զինված ուժերը՝ որպես անվտանգության երաշխավորներ, պարտավոր են վճռականորեն հակահարված տալ ցանկացած անջատողական գործողության»։

Իրանական կամիկաձե ԱԹՍ-ները հարձակվել են Իրաքյան Քուրդիստանում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող նավթային հանքավայրերի վրա։

Reuters. Նախագահ Թրամփը հայտարարել է, որ աջակցում է քրդերի հարձակմանն Իրանի տարածքի վրա։

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանն Իրանին օգնում են քաղաքական և այլ միջոցներով։

Հարավային Լիբանանից դեպի հյուսիս փախստականների հոսքը շարունակվում է։ Ֆրանսիայի կառավարությունը նրանց իր օգնությունն է խոստանում։

Բազմաթիվ ռազմական վերլուծաբանների կարծիքով՝ ամերիկյան ուժերն արագորեն սպառում են ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) համակարգերի համար նախատեսված որսիչ-հրթիռների իրենց պաշարները։

Պատերազմն ԱՄՆ-ի համար օրական արժե ավելի քան 1 միլիարդ դոլար։

Իսրայելական և ամերիկյան ուժերը ռմբակոծում են քաղաքացիական օբյեկտներ, հիվանդանոցներ, դպրոցներ, շարունակում են ոչնչացնել ենթակառուցվածքները, ինչպես նաև իրանական բալիստիկ հրթիռների արձակման կայանքները։ Իր հրթիռներն արձակելու համար Իրանն օգտագործում է գաղտնի ստորգետնյա հորաններ։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 228

Մեկնաբանություններ