Այլազգիների նկատմամբ թշնամանքի սերմը ցանեցին, մեծացավ-մեծացավ, դարձավ հսկա շաղգամ: Մեծով-պստիկով քաշեցին-քաշքշեցին, նոր էին հանել, մեկ էլ` տրա՜ք: ՈՒ էս առակը տխուր, բայց օրինաչափ վախճան ունեցավ:
Մոսկվան Վաշինգտոնին և Թել Ավիվին մեղադրել է «միջուկային ահաբեկչություն» և աղետ կազմակերպելու փորձի մեջ: Ռուսաստանի արտգործնախարարությունը երեկ երեկոյան հանդես է եկել դատապարտող ու զգուշացնող հայտարարությամբ՝ կապված մարտի 24-ին Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի գործող թիվ 1 էներգաբլոկի անմիջական հարևանությամբ հասցված նոր հարվածի հետ:
Մոսկվայում ընդգծել են, որ այդ հարձակումը տեղի է ունեցել ի հեճուկս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու հրապարակային խոստումների...