ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Ապրիլի 22-ը «Երկրի օրն» է

Ապրիլի 22-ը «Երկրի օրն» է
22.04.2020 | 18:15

Երկրի միջազգային օրը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ:

Օրվա նպատակն է համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռել շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրների ուղղությամբ և համատեղ ջանքերն ուղղել Երկիր մոլորակի պահպանության գործին։


Երկրի օրվա հռչակումը մեծամասամբ կապված է եղել համաշխարհային բնակչության թվաքանակի աճի, քաղաքների սահմանների ընդլայնման, տրանսպորտի և արդյունաբերության ծավալների մեծացման, ջրի անխնա օգտագործման և այլ գործոններով պայմանավորված՝ մարդկության բացասական ներգործության հետ, որը հանգեցրել է շրջակա միջավայրի վրա անդառնալի հետևանքների։ Այս օրը ևս մեկ անգամ առիթ է մտածել այն բոլոր խնդիրների մասին, որոնք ծառացած են մարդկության առջև։
Ըստ օրվա խորհրդի, անհրաժեշտ է ձևավորել այնպիսի վարքագիծ և ընկալում, որի միջոցով հնարավոր կլինի վերստին արժևորել ու վերագնահատել շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը՝ մեր և ապագա սերունդների համար։

Դիտվել է՝ 9380

Մեկնաբանություններ