Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն առաջնորդի գրասենյակի արտաքին քաղաքականության խորհրդական Քամալ Խարազին։ «Ես այլևս տեղ չեմ տեսնում դիվանագիտության համար։ Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին, չի պահել իր խոստումները, և մենք դա տեսել ենք երկու անգամ՝ բանակցությունների ընթացքում. մինչ մենք բանակցություններ էինք վարում, նրանք հարձակվում էին մեզ վրա»,- ասել է Խարազին։               
 

Միշտ կմնաք մեր սրտում, սիրելի արտիստ Գուժ Մանուկյան

Միշտ կմնաք մեր սրտում, սիրելի արտիստ Գուժ Մանուկյան
25.06.2025 | 10:28

Դժվար է հավատալ, որ այլևս մեզ հետ չէ ՀՀ Ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։ Նա այն եզակի արտիստներից էր, ում համար իսկապես ճշմարիտ բնութագիր էր Վարպետ կոչումը։

Գուժ Մանուկյանը ոչ միայն բացառիկ արվեստագետ էր, այլև նվիրյալ Հայ էր։ Նրան միշտ կարելի էր տեսնել ճշմարիտ արվեստի ու ոտնահարված արժեքների համար պայքարելիս, որովհետև չէր հանդուրժում միջակությունը:

Ամբողջ կյանքում հայ կինոյով ու թատրոնով ապրած արտիստը վերջին տարիներին բեմ չէր բարձրանում` առողջական խնդիրների պատճառով։ Սակայն արտիստը ամենից առաջ ապրում էր ազգի ճակատագրով և չկարողացավ համակերպվել Արցախի կորստի ու հազարավոր լուսավոր հայորդիների ընդհատված կյանքերի հետ։

Ապրում էր իր ժողովրդի ցավով` մտքով միշտ պայքարող ու գաղափարական տեսակի մարդկանց հետ։ Հոգով ու սրտով սատարում էր մեր այսօրվա գոյապայքարի դաշտում գործող ամեն մի ընդդիմադիր, ազգային հային։ Եվ նա որպես ազգի նվիրյալ զավակ` իր վերջին հարցազրույցներից մեկում ասել էր.

-Ես ապշում եմ այս ժողովրդի վրա։ Այո, այս ամբողջ ընթացքում պարբերաբար եմ այդ թեմային անդրադառնում։ 5000 զոհ ունենք, ո՞նց եք համակերպվում նման մարդկանց հետ։ Ես չեմ կարող համակերպվել այն մարդկանց հետ, որոնք ծախում են երկիր ու հայրենիք։ Ես չգիտեմ՝ այս ժողովուրդը ինչպե՞ս է մտածում։ Մենք կորսված հայրենիք սիրող ազգ ենք դարձել...

Եվ սա ասել էր անսահման ցավով, սրտի անհուն կսկիծով:

Կյանքից հեռացավ Գուժ Մանուկյան -արտիստը` Արցախի ցավը սրտում։

Անչափ դժվար է գտնել հրաժեշտի խոսքեր:

Առաջարկում եմ դիտենք դեռ տարիներ առաջ իմ սիրելի դասախոսի` երջանկահիշատակ պրոֆեսոր Զավեն Հարությունյանի հեղինակային «Դիպված» հաղորդաշարի այս թողարկումը (հղումը՝ Հ.Գ.-ում), որը նվիրված է եղել ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին։

Միշտ մեր սրտում եք մնալու, սիրելի արտիստ` ոչ միայն հայ թատրոնի ու կինոյի գանձարանին թողած Ձեր բազում դերերով, այլև Ձեր ազգասեր, վեհ , լուսավոր , ու ազնիվ կերպարով»

Գնաք խաղաղությամբ, հարգելի Վարպետ:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

https://www.youtube.com/watch?v=zfGjRv1L3WI

Դիտվել է՝ 21591

Մեկնաբանություններ