Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումում Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ միջազգային կանոնների նախկին համակարգն այլևս չի գոչծում։ «Մեզ ավելի ու ավելի են հիշեցնում, որ ապրում ենք մեծ տերությունների մրցակցության դարաշրջանում։ Ուժեղներն անում են այն, ինչ կարողանում են, իսկ թույլերը ստիպված են հանդուրժել այն ամենը, ինչ պարտադրվում է իրենց: Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք»,- ասել է Քարնին։                
 

Հայաստանի արդյունաբերական անկումը շարունակվում է

Հայաստանի արդյունաբերական անկումը շարունակվում է
12.11.2025 | 15:42

2025 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի արդյունաբերական հատվածը արձանագրել է 5.7% անկում։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 2.055 տրլն դրամ (մոտ 5.3 մլրդ ԱՄՆ դոլար)։

Ամենաուժեղ հարվածը հասցվել է վերամշակող արդյունաբերությանը՝ արդյունաբերական զարգացման ռազմավարական միջուկին։

Եթե մեկ տարի առաջ ոլորտը ցուցադրել էր 18.9% աճ, ապա այժմ արձանագրել է 10.2% անկում. արտադրանքի ծավալը կազմել է մոտ 1.4 տրլն դրամ։ Սեպտեմբերին գրանցվել է տեղային աճ՝ 9.6%, մինչև 205.8 մլրդ դրամ, սակայն դա չի կարող հավասարակշռել ընդհանուր կորուստները:

Հատկապես մտահոգիչ է մետաղագործության անկումը՝ 10%, որը հաջորդել է նախորդ տարվա 7% աճին։ Սա լուրջ ազդակ է, քանի որ մետաղագործությունը ավանդաբար Հայաստանի արդյունաբերական արտահանման հիմնական շարժիչ ուժն է։

Հանքարդյունաբերությունը, հակառակը, որոշ չափով մեղմել է անկումը․ եթե 2024-ին այն նվազել էր 7.8%, ապա այժմ՝ ընդամենը 0.5%, կազմելով 360.5 մլրդ դրամ։ Սակայն այս թվացյալ «դրական միտումը» ավելի շուտ ստագնացիայի, քան վերականգնման ցուցիչ է․ սեպտեմբերին կրկին արձանագրվել է 0.4% նվազում՝ 48.5 մլրդ դրամի չափով։

Այս ֆոնի վրա ծառայությունների ոլորտը ցուցաբերում է հակառակ միտում․ աճը արագացել է 5.9%-ից մինչև 9.9%, հասնելով 2.9 տրլն դրամի (մոտ 7.5 մլրդ դոլար)։ Ծավալային առումով ծառայությունների ոլորտը արդեն զգալիորեն առաջ է անցել արդյունաբերությունից՝ դառնալով ՀՆԱ-ի հիմնական շարժիչը։

Ընդհանուր պատկերը վկայում է ապաինդուստրիալիզացման խորացող գործընթացի մասին։ Հայաստանի տնտեսությունը արագորեն կորցնում է հավասարակշռությունը արտադրող և սպասարկող ոլորտների միջև՝ վերածվելով ծառայությունների տնտեսության առանց արդյունաբերական հենարանի։ Սա ոչ թե անցողիկ ճգնաժամ է, այլ տնտեսական անվտանգության և արդյունաբերական քաղաքականության երկարաժամկետ դոկտրինի բացակայության արտացոլում։

Վահե Դավթյան

Ք.գ.դ., պրոֆեսոր

Դիտվել է՝ 3847

Մեկնաբանություններ