ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Եթե ընտրանին չկա կամ վերացված է, կառավարման համակարգը քայքայվում կամ վերածվում է բռնապետության. 4

Եթե ընտրանին չկա կամ վերացված է, կառավարման համակարգը քայքայվում կամ վերածվում է բռնապետության. 4
18.08.2026 | 22:46

Սկիզբը՝ այստեղ

Այսպիսով, ավարտում եմ ընտրանու վերաբերյալ վերլուծությունը: Մնում է պարզաբանել, թե ինչու է մեր հանրային կյանքից բացակայում ընտրանին։ Անշուշտ, նախապես ներողություն եմ խնդրում իմ բոլոր ծանոթներից ու ընկերներից գուցե չափազանց խիստ, սակայն ճշմարիտ խոսքի համար։ Վստահ եմ, որ նրանց թվում կան այնպիսիները, որոնք իսկապես արժանի են ընտրանի համարվելու։ Սակայն, սիրելինե՛րս, ազատ ընտրանու բնորոշ առանձնահատկությունը միայն մասնագիտական խորքային գիտելիքները չեն, անհրաժեշտ է նաև արժեհամակարգային գիտելիքների հաստատուն իմացություն և ողջ կյանքում դրանց մշտական կիրառում։ Չէ՞ որ դեռ Պլատոնն էր ասում, որ միայն գիտելիք ունենալը բավարար չէ իմաստուն կոչվելու համար, կարևոր է նաև ազնիվ ու անաղարտ կյանք վարելը։ Ավելի ուշ Դավիթ Անհաղթն այդ մոտեցումը ներառեց անխուսափելի կիրառման սահմանումների մեջ։ Ահա թե ինչու, լինես դոկտոր, թե պրոֆեսոր, ակադեմիկոս, թե Նոբելյան մրցանակակիր, թեկուզև հանճար լինես, ընտրանու մաս չես կարող կազմել, եթե ազատ չես և աշխարհում որևիցե ուժի կամ մարդու ես ծառայում։

Ուստի, սիրելինե՛րս, ընտրանին ոչ թե կոչում է, այլ շնորհ, մի մեծ պարգև բարձրյալի կողմից և պատասխանատվություն ազգի, աշխարհի ու Աստծո հանդեպ։ Դա սպասավորություն է մարդկությանը: Որպես մշտապես արդարության ու բարու կրող՝ ընտրանին գործում է Աստծո օգնությամբ և մշտապես նրա օրհնության մեջ է։ Ահա թե ինչու նա չի կարող ծածուկ մնալ կամ վախվորած փսփսալ հետնախորշերում։ Նա մշտապես բարձրաձայնում է հատկապես այն սխալների մասին, որոնք վտանգում են անհատի ու հանրությունների զարգացումը, և որ ավելի կարևոր է, առաջադրում է ելքեր իր ազգին ու համայն մարդկությանը։

Այսպիսով՝ ընտրանին ո՛չ նշանակովի է, ո՛չ էլ ընտրովի մարդու ձեռամբ, այն մի աստվածային կանչ է, ինչպես Ձենով Օհանի ձայնը, որ դեպի մեծ գործեր կանչեց Դավթին հորից կամ Փոքր Մհերին խնջույքից։ Մարդկությանն ավելի հայտնի օրինակ է Հիսուս Քրիստոսի կանչը Ղազարոսին հենց գերեզմանից:

Հետևություն: Քանի դեռ չունենք մեր արժեհամակարգային կրթական բարձրագույն հաստատունը կամ որ նույնն է՝ համալսարանը, չեն ձևավորվի այն ասունները, որոնք ի վիճակի կլինեն լսելու այդ սրբազան կանչը։ Այսպիսով, հայոց ընտրանին խոնարհաբար ծառայում է իր ազգին ու ողջ աշխարհին՝ փոխանցելով գիտելիքներ աստվածային արժեհամակարգից և մերձեցնելով նրանց իրենց իսկ հանճարին ու Աստծուն։

Սիրելինե՛րս, ում սրտին հարազատ է այս գրությունը, կամ ովքեր ցանկություն ունեն ճանաչելու ազատ մարդուն և նպաստելու նրա ի հայտ գալուն, տարածեք՝ ինչպես կարող եք։ Չէ՞ որ այս քաոսից կամ էպոսական հորից դուրս գալու մեր ելքը իրապես կազմակերպված ընտրանու ձայնն է: Նպաստենք նրա երևան գալուն:

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 147

Մեկնաբանություններ