Նա չգիտի, որ իր հետևում մնում են տունը, բակը, հարազատների շիրիմները, եկեղեցիները, մանկության առաջին հիշողությունները։
Նա պարզապես ամուր բռնել է նուռը։
Իսկ մենք գիտենք, թե ինչ է խորհրդանշում այդ նուռը։
Մի ամբողջ հայրենիքի վերջին շունչն է՝ երեխայի փոքրիկ ձեռքերում։
Մի օր նա մեծանալու է և հարցնելու է. «Իսկ ինչո՞ւ ինձ տարաք Արցախից»։
Եվ այդ հարցի պատասխանը մենք՝ այս սերունդը, պարտավոր ենք ունենալ։
Լուսանկարը 19.09.2023թ.
Գևորգ Կարապետյան