Քաղցկեղով հիվանդը, երբեմն, այս կյանքը լքելուց առաջ, դադարում է ցավ զգալ։ Ասում են, որ այդ ժամանակ հիվանդին մեկ շաբաթվա կյանք է մնում։ Նյարդային համակարգը դադարում է ցավի ազդանշաններ հաղորդել գլխուղեղին, ու հիվանդը սկսում է, կարծես թե, լավանալ, ախորժակով ուտել ու լավատեսորեն նայել վաղվան։ Սակայն սա խաբկանք է...
Հայաստանը կորստի եզրին է։
Ադրբեջանը ավարտին է հասցնում «Արևմտյան Ադրբեջան» հնարածին գաղափարի իրականացումը։ Երկրի ղեկավարության հակահայկական գործունեության վերջին հարվածն ուղղված էր մեր հզորագույն հենասյունը կոտրելուն, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ...
Վերջիններիս գործառույթներն անհայտ են, պարտականությունները` անորոշ: Ավելին` եվրոպական պետությունների դեսպանությունները նույնիսկ իրենց ուղիղ պարտականություններն արտապատվիրակել են անհայտ ծագումնաբանություն ունեցող «վիզաների աջակցման կենտրոններին»...
1936 թվականի հուլիսյան ողբերգությունից հետո Եղիշե Չարենցը հյուսեց իր աղերսակոծ ու գաղտնագրված «Դոֆինը նաիրական» սոնետաշարը՝ այն վերածելով պատմափիլիսոփայական հզոր հուշարձանի...
1930-ականների դահճային մեթոդներն ու ներկայի «ինքնիշխանություն» կոչվող բարոյական անկումը նույն ակունքն ունեն՝ երկուսին էլ ծնել-սնել է ազգային տեսակը, հիշողությունն ու արժանապատվությունը ոչնչացնելու հորդահոս նույն «աղբյուրը»...
Երբ ընտրանին մնում է մարդու հույսին, թեկուզ իշխանավորի, երկրի թագավորի կամ մեկ այլ կարող մարդու, այն կտրվում է աստվածային իրողություններից ու սկսում է սպասարկել մարդածին սահմանափակ գաղափարներ, ինչն էլ մարդածին վարդապետությունն է և ոչ ավելին...
Կան մարդիկ, որոնց մեջ կյանքը մեծ խոստում էր դրել։ Նրանք ունեին տաղանդ, գեղեցկություն, խելք, կամք, երազանքներ։ Թվում էր՝ առջևում միայն վերելք էր։
Բայց կյանքը միշտ չէ, որ հետևում է մեր սպասումներին...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...