ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Հայաստանի դպրոցներն այլևս իրավունք չեն ունենա հանել «Փառքի անկյունները»

Հայաստանի դպրոցներն այլևս իրավունք չեն ունենա հանել «Փառքի անկյունները»
07.03.2026 | 11:06

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը իմ ղեկավարած կազմակերպության պաշտոնական գրությանը նույնպիսի պաշտոնական գրությամբ արձագանքել է, որ «դպրոցներին որևէ գրություն չի ուղարկվել «Փառքի անկյունը» հեռացնելու վերաբերյալ»։

Սա նշանակում է, որ

ա) դպրոցների տնօրենները զբաղված են ինքնագործունեությամբ և ինքնագլուխ են հանում հայրենիքի համար պայքարած հերոսների փառքի անկյունները։

բ) դպրոցների տնօրեններին ապօրինի հրահանգներ են տվել իշխանության միջին օղակի պաշտոնյաներն ու չինովնիկները, մարզպետներ, փոխմարզպետներ և այլն։

գ) կառավարությունը ստում է և մեղքը գցում է դպրոցների տնօրենների վրա։

Բոլոր դեպքերում փաստ է, որ այլևս որևէ դպրոցի տնօրեն չի կարող հանել «Փառքի անկյունները»՝ պատճառաբանությամբ, թե այդպես հրահանգել են «վերևներից»։ Այդ վերևները հրաժարվել են պաշտոնապես։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 8347

Մեկնաբանություններ