Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
Գերմանիայի կանցլերը առաջարկում է ՌԴ-ին պատկանող Արևմուտքի կողմից սառեցված ակտիվներից 140 միլիարդ դոլար անտոկոս վարկ տալ Ուկրաինային՝ միայն զենք գնելու համար:
Զուգահեռ իրականության մեջ խոշոր բանկերն ու ներդրողները սկսել են նախապատվություն տալ ոսկուն՝ որպես իրենց ակտիվները պահելու միջոց, և դոլարից այլևս խուսափում են...