«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Փորձում են օգտագործել ու զոհաբերել մեզ

Փորձում են օգտագործել ու զոհաբերել մեզ
05.09.2023 | 08:03

Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը ունեն բազմաթիվ աշխարհաքաղաքական տարաձայնություններ, դարերի ընթացքում արյունալի պատերազմներ են մղել միմյանց դեմ, սակայն կա մեկ հարց, որը նրանց միշտ միավորել է. թույլ չտալ, որպեսզի Արևմուտքը մտնի իրենց «ներքին բակը»՝ Հարավային Կովկաս:

Ռուսաստանի և Թուրքիայի մյուս խնդիրը Սև ծովը միասնական կերպով վերահսկելն է:

Դա նրանց համար ստրատեգիական, ազգային անվտանգության խնդրներից բխող նպատակ է:

1920-ին մենք տեսանք, թե դա ինչպես է գործել, ու այն ժամանակվա Հայաստանի Հանրապետության գլխավոր սխալը, ինչը մեզ վրա շատ թանկ նստեց, այդ պարզ ճշմարտությունը չհասկանալն էր:

Այսօր ևս փորձ է արվում նման մի սխալ կրկնել, ինչը կարող է Հայաստանի Հանրապետության վերջը դառնալ և՝ շատ մոտ ժամանակներում:

Մեզ ցանկանում են դարձնել Իրանի ու Ռուսաստանի թշնամին, անվտանգության որևէ երաշխիք չտալով, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը, իրենց գլխավոր նպատակին հասնելու համար, դա կօգտագործեն մեր դեմ՝ Իրանին ու Ռուսաստանին ցույց տալով մեր վտանգավոր անադեկվատությունը՝ որպես խորթ մարմին տարածաշրջանում:

Փորձում են օգտագործել ու զոհաբերել մեզ, ինչին լծվել են նաև Հայստանում գործող գործակալական ցանցն ու տեղական Հիմարների Կոնֆեդերացիան:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 10049

Մեկնաբանություններ