Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Մենակություն

Մենակություն
08.09.2025 | 12:09

Երբ աշխարհում միլիարդավոր մարդիկ կան, իսկ դու մենակ ես, որովհետև միայն մեկին ես սպասում։

ՈՒ առանց իր գրկող հայացքի լռություն է միայն, ամայացնող լռություն։

Ես ամբողջովին տրվում եմ այդ լռությանն ու, սրտիս զարկերը հաշվելով, սպասում քո անէ հպմանը։

Եվ նորիցունորից սիրահարվում եմ միայն քեզնով լցված մենակությանս...

ՈՒ գրկում սենյակիս օդը, պինդ, պինդ, ավելի պինդ..․

Մենս...

Կարին ՏՈՆՈՅԱՆ

Դիտվել է՝ 4889

Մեկնաբանություններ