Իրանը մշակել է Իսրայելին հարյուրավոր բալիստիկ հրթիռներով հակահարված հասցնելու ծրագիր՝ հրեական պետության կողմից հարձակման դեպքում՝ գրել է ամերիկյան New York Times թերթը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ CBS News հեռուստաալիքը ավելի վաղ հաղորդել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում: Նշվել էր, որ Վաշինգտոնը սպասում էր հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտներին ուղղված Իրանի հարվածներին:               
 

Էսքան դժվարություններ հաղթահարես ու գոնե քո դառը փորձից դասեր չքաղե՞ս

Էսքան դժվարություններ հաղթահարես ու գոնե քո դառը փորձից դասեր չքաղե՞ս
10.01.2025 | 12:35

Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս հասնես 21-րդ դար ու էսքան խայտառակ վիճակու՞մ լինես։

Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս։

Էսքան դժվարություններ հաղթահարես ու գոնե քո դառը փորձից դասեր չքաղե՞ս...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2590

Մեկնաբանություններ