ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Փաշինյանը ՄԱԿ-ում փաստացի արձանագրեց, որ խաղաղության օրակարգը ձախողվել է ու առկա է «կոնֆլիկտային խոսույթ»

Փաշինյանը ՄԱԿ-ում փաստացի արձանագրեց, որ խաղաղության օրակարգը ձախողվել է ու առկա է «կոնֆլիկտային խոսույթ»
28.09.2025 | 11:17

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն։

ՄԱԿ-ում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ելույթը լի էր հակասություններով։

Արձանագրենք, որ ելույթում խոսք անգամ չկար Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի 240 քառ.կմ օկուպացիայի մասին։

Չկար պահանջ Բաքվի բանտերում ապօրինաբար գտնվող հայորդիների անհապաղ ազատման վերաբերյալ։

Ամբողջ ելույթը լի էր «խաղաղություն է հաստատված» եզրույթով։

Սակայն անմիջապես դրանից հետո նույն Փաշինյանն է արձանագրում, որ «խաղաղուլյունն իր հետ բերում է հարցեր ու շարունակաբար հարցեր»։

Քանի՞ կոպեկ արժե այն «խաղաղությունը», որը նորանոր հարցեր է բերում։

Ինչպես ասում են ՝ եթե համաձայնեցված չէ ամեն ինչ, ուրեմն ոչինչ համաձայնեցված

չէ։

Փաստացի Փաշինյանն է ընդունում, որ խոստացված խաղաղության հասնելու գործում կան բազմաթիվ հարցեր։

Հենց Փաշինյանն է արձանագրում, որ օգոստիսի 8 -ից հետո էլ Ալիեւը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։

Ավելին, հենց Փաշինյանն է նշում, որ Ալիեւի նման խոսույթը «ընկալվում է որպես տարածքային պահանջ ՀՀ-ից »ու «կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում»։

Հարց Փաշինյանին.

Եթե «կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում», էլ ի՞նչ խաղաղության մասին ես խոսում։

Կոնֆլիկտ ու խաղաղություն բառերը հակառակ իմաստ ունեն։

Դրանից քիչ անց Փաշինյանն ասում է, որ «այդ խոսույթները խաղաղության նկատմամբ մարդկանց հավատը չեն մեծացնում»։

Հարց.

Եթե խաղաղությունը հաստատված է, էլ ի՞նչ խաղաղության նկատմամբ հավատի մեծացում։

Եթե հավատ չկա, ուրեմն կեղծ են քո պնդումները, թե խաղաղություն է հաստատվել։

Նյու-Յորքում Փաշինյանը զարմացած բողոքում է, որ Ալիեւը խոսում է «իբր Հայաստանի կապիտուլյացիայի մասին»։

Հարց.

ՈՒ՞մ եւ ումի՞ց ես բողոքում, Նիկոլ։

Դու ես Ալիեւի պահանջով լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը ու Ալիեւի հետ ուղիղ բանակցում։

Հիմա ի՞նչ ես եկել բողոքում։

Քո ու Ալիեւի միջեւ միջնորդ չկա, կա ընդամենը վկա։

Իսկ վկան կողմերին կարգի հրավիրելու գործառույթ չունի։

Թե բա՝ «խաղաղությունն ինձ բավարար բերկրանք է պատճառում»։

Հարց.

Ո՞րն է բերկրանքիդ պատճառը, Նիկոլ։

Արցախի հանձնումն ու կորու՞ստը։

Հազարավոր զոհե՞րը։

Բաքվի բանտերում մեր եղբայրների պատանդ լինե՞լը։

ՀՀ տարածքի օկուպացիա՞ն…

Դե Ալիեւն էլ տեսնում է, որ բերկրանքի մեջ ես ու երեւի այդ պատճառով էլ նորանոր պահանջներ է դնում՝ շարունակելով քեզ «բերկրանք պատճառել»։

Խայտառակ ելույթ էր, Փաշինյան։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Հ.Գ.

Մուրացկանին տալիս են ոչ թե անկախ հայրենիք, այլ՝ անկելանոց։

Գարեգին Նժդեհ

Դիտվել է՝ 1691

Մեկնաբանություններ