ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Bridge Artsakh-2012 չորրորդ տնտեսական համաժողովը

Bridge Artsakh-2012 չորրորդ տնտեսական համաժողովը
23.05.2012 | 00:44

Հունիսի 22-25-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Ստեփանակերտում և Շուշիում, տեղի կունենա Bridge Artsakh-2012 չորրորդ տնտեսական համաժողովը։ Ինչպես հայտնում են «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովից, այն անցկացվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի բարձր հովանու ներքո։ Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների
(գործատուների) միությունը և «Մաստեր» միջազգային ինտեգրման աջակցության կենտրոնը։ Համաժողովի պաշտոնական գործընկերն է Արցախի ներդրումային հիմնադրամը։ Միջոցառման ընթացքում կանցկացվեն կլոր սեղաններ, սեկցիոն նիստեր։ Անդրադարձ կլինի մի շարք թեմաների, այդ թվում կներկայացվեն «Ֆինանսական գործիքների զարգացումը»,«Էներգախնայողություն. երազանքներ և իրականություն», «Շինարարական քաղաքականության կոնցեպցիան», «Փոքր և միջին ձեռնարկությունների պետական աջակցությունը», «Սննդամթերքի շուկայի զարգացման հեռանկարները» խորագրերով զեկույցները։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 9999

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

491QTd4Gly3dJb0yQWD946RBu.jpg" alt='Քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նը երկ­րորդ հնա­գույն մաս­նա­գի­տու­թ­յունն է' title='Քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նը երկ­րորդ հնա­գույն մաս­նա­գի­տու­թ­յունն է' width='220' height='163' />
Քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նը երկ­րորդ հնա­գույն մաս­նա­գի­տու­թ­յունն է

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք
Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք