Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Չավեսն առաջադրվել է նախագահի թեկնածու

Չավեսն առաջադրվել է նախագահի թեկնածու
12.06.2012 | 02:45

Հունիսի 11-ին Վենեսուելայի նախագահ ՈՒգո Չավեսը գրանցվել է նախագահի թեկնածու: Նշենք, որ հոկտեմբերի 12-ին Վենեսուելայում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: ՈՒգո Չավեսը Վենեսուելան ղեկավարում է 1999 թվականից: Նրա գլխավոր ընդդիմախոսը Միրանդայի 39-ամյա նախկին նահանգապետ Էնրիկե Կապրիլեսն Է, որն առաջադրվել է որպես ընդդիմության միասնական թեկնածու:
Որոշ լուրերի համաձայն` Չավեսին շատ քիչ ժամանակ է մնացել ապրելու. նախագահը տառապում է քաղցկեղով:

Դիտվել է՝ 3177

Մեկնաբանություններ