Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հայաստանը անապատացման վտանգի առջև է կանգնած

Հայաստանը անապատացման վտանգի առջև է կանգնած
14.07.2014 | 14:29

Հայաստանը աշխարհում անապատավտանգ երկրների շարքում բարձր տեղ է զբաղեցնոմ: Այս մասին այսօր հայտարարել է հողագետ, աշխարհագրական գիտությունների դոկտոր Աշոտ Խոյեցյանը: Վերջինիս ներկայացմամբ՝ Հայաստանի 80 տոկոսը անապատացված է, Հայաստանում օրեցօր կորցնում ենք բերրի հողերը, իսկ պետության կողմից՝ անապատացման դեմ կատարվող միջոցառումները հետ են մնում անապատացման տեմպերից: Այլ խոսքով՝ մեր երկրում անապատացումն ավելի արագ է ընթանում, քան դրա կասեցմանն ուղղված աշխատանքները: Մենք հետ ենք մնում նաև աշխարհի՝ այս խնդրին ուղղված միջոցառումների տեմպերից: Խոյեցյանն ասել է, թե անապատացումը և հողերի դեգրադացիան, ի վերջո, հանգեցնելու են սովի, քանի որ անապատացված հողերը բերք տալու ունակ չեն: Խոյեցյանի խոսքով՝ Արարատյան դաշտավայրի մի մասն արդեն անապատացված է, իսկ երկիրը՝ ընդհանրապես գտնվելով տիպիկ լեռնային գոտում, կրում է անապատացման բոլոր հնարավոր ձևերը. աղակալում, ճահճացում, դեգրադացիա, էրոզիա: Հայաստանի հողերի 30 տոկոսը համարվում է խիստ անապատացվող տարածք: Աշոտ Խոյեցյանը նշել է, որ անապատացման դեմ պայքարում պետք է շահագրգիռ լինի, նախ և առաջ, հողագործը, ով ամեն օր հողի հետ է շփվում: Մասնագետը նկատել է, որ, օրինակ, ձկնաբուծարանները, եկամտաբեր բիզնես լինելով հանդերձ, «նպաստում են հողերի անապատացմանը», դրանք հանգեցնում են նրան, որ «այսօր ունենք գրունտային ջրերի բարձրացման սարսափելի վիճակ»։

Դիտվել է՝ 4119

Մեկնաբանություններ