ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վարչապետը ճիշտ է համարում «ՀայՌուսգազարդում» Հայաստանի մասնաբաժինը պարտքի դիմաց «Գազպրոմ»-ին զիջելու գործարքը

Վարչապետը ճիշտ է համարում «ՀայՌուսգազարդում» Հայաստանի մասնաբաժինը պարտքի դիմաց «Գազպրոմ»-ին զիջելու գործարքը
08.12.2016 | 08:43

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի կառավարության 20 տոկոս մասնաբաժինը 300 միլիոն դոլար պարտքի դիմաց «Գազպրոմ» ընկերությանը զիջելու գործարքը ճիշտ է համարում՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Կարեն Կարապետյանը, պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանի՝ անտրամաբանական չի՞ համարում, որ կառավարությունը իր ակտիվներով կարող է վճարել:

«Ես դրանում որևէ անտրամաբանական բան չեմ տեսնում, որ դու կարող ես քո ակտիվներով վճարել որևէ բանի դիմաց, հատկապես երբ դու նվազեցնում ես արտաքին պարտքը»,- նշեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը համաձայն չէ դիտարկմանը, թե այդ գործարքի հետևանքով «Գազպրոմ»-ը Հայաստանի համար բարձրացրեց գազի սակագինը. «Բոլոր ժամանակներում Հայաստանի համար գազի գինը եղել է նվազագույն հնարավորը տարածաշրջանում: Որևէ պահ չի եղել, որ Հայաստանին գազի գինը մատակարարվել է տարածաշրջանում ոչ ամենաէժան գնով»:


Կարեն Կարապետյանը հավելեց, որ «Գազպրոմ»-ում եղել է տնօրենների խորհրդի անդամ և կառավարման մենեջեր երեք կազմակերպությունում, երեքից ոչ մեկը Հայաստանի հետ որևէ կապ չուներ:

Դիտվել է՝ 3128

Մեկնաբանություններ