ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԵՊՀ. Դավիթ Սանասարյանը հանրությանը մատուցել է ստահոդ տեղեկատվության հերթական չափաբաժինը

ԵՊՀ. Դավիթ Սանասարյանը հանրությանը մատուցել է ստահոդ տեղեկատվության հերթական չափաբաժինը
12.01.2019 | 15:50

Երևանի պետական համալսարանը հայտարարությամբ արձագանքել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի բարձրացրած հարցերին։ «ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է մոտ 15 օր առաջ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրավիրած մամուլի ասուլիսում բարձրացված հարցերին և իր ղեկավարած գերատեսչության կողմից համալսարանում մոտ 6 ամիս իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ հանրությանը մատուցել է ստահոդ տեղեկատվության հերթական չափաբաժինը: Օրենքով սահմանված իր գործառույթներն իրականացնելու փոխարեն՝ ծառայության ղեկավարն արդեն տևական ժամանակ զբաղված է Երևանի պետական համալսարանի բարի համբավն արատավորող մտացածին և չճշտված տեղեկությունների տարածմամբ: Նպատակը պարզ է, ընտրված մեթոդները՝ նույնպես: Փորձ է արվում համալսարանին ներքաշել անբովանդակ ու անօգուտ հրապարակային քննարկման մեջ և մանիպուլյատիվ մեթոդների կիրառմամբ հասարակության որոշակի շրջանակների փոխանցել Մայր բուհի և նրա ղեկավարության վերաբերյալ բացասական ազդակներ՝ զուգահեռաբար ստեղծելով ստուգման գործընթացի անաչառ և ձեռնահաս իրականացման պատրանք:


Նման իրավիճակում հայտարարում ենք, որ վերջին անգամ ենք այս ձևաչափով հրապարակային արձագանքում ծառայության կողմից համալսարանի և նրա ղեկավարության գործունեությանը տրվող գնահատականներին ու հնչեցվող մեղադրանքներին, և հետայսու նման դեպքերին իրավական գնահատական տալու հարցով դիմելու ենք իրավապահ մարմիններին և իրավունքի դատական պաշտպանությանը: Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, որտեղ իրավունքները և ազատությունները պաշտպանված են օրենքով, իսկ սուտ մատնությունը, բռնություն գործադրելու հրապարակային սպառնալիք տալը քրեորեն հետապնդելի արարքներ են:
Որոշակի թյուրընկալումներից խուսափելու նպատակով ներկայացնում ենք մանրամասն պարզաբանում ծառայության պետի ասուլիսում հնչեցրած որոշ տեղեկությունների և գնահատականների վերաբերյալ՝ ընդգծելու համար դրանց բացարձակ անհամապատասխանությունն իրականությանը:


Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու փաստերի առթիվ հաղորդում ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին»,-ասված է ԵՊՀ հայտարարությունում։

Դիտվել է՝ 4121

Մեկնաբանություններ