ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Ասում են

Ասում են
21.07.2022 | 07:29

Որքան էլ արևմտյան և, այսպես կոչված, վերազգային վերնախավերը ձգտեն պահպանել իրերի գոյություն ունեցող կարգը, այնուամենայնիվ, նոր դարաշրջան է գալիս, նոր փուլ՝ համաշխարհային պատմության մեջ։ Եվ միայն իսկապես ինքնիշխան պետությունները կարող են աճի բարձր դինամիկա ապահովել, կյանքի չափանիշների և որակի, ավանդական արժեքների և բարձր հումանիստական իդեալների պաշտպանության, զարգացման մոդելների օրինակ դառնալ ուրիշների համար, որոնցում մարդը ոչ թե միջոց, այլ բարձարգույն նպատակ է դառնում:


Այժմ իսկապես հեղափոխական փոխակերպումները գնալով ավելի մեծ թափ են հավաքում և ուժ են ստանում։ Այս հսկայական փոփոխությունները, իհարկե, անշրջելի են։ Թե՛ ազգային, թե՛ գլոբալ մակարդակներում ներդաշնակ, ավելի արդար, սոցիալական ուղղվածություն ունեցող և ապահով աշխարհակարգի հիմքեր ու սկզբունքներ են մշակվում, որոնք այլընտրանք են գոյություն ունեցող կամ, կարելի է ասել, մինչ այժմ գոյություն ունեցող միաբևեռ աշխարհակարգին, որն իր բնույթով, իհարկե, արգելակ է դառնում քաղաքակրթության զարգացման համար:


Վլադիմիր Պուտին

Դիտվել է՝ 52498

Մեկնաբանություններ