Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Եվ ո՛չ մի խոսք Արցախի ինքնորոշման մասին

Եվ ո՛չ մի խոսք Արցախի ինքնորոշման մասին
15.07.2023 | 21:44

Իմ աղբյուրների փոխանցմամբ՝ Բրյուսելում եռակողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը.

*հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև խաղաղության պայմանագրի մշակման և կնքման շուրջ բանակցությունների գործընթացի կարգավորում:

*Ադրբեջանի ինքնիշխանության և օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության հետագա բնակության հարցերը,

*Հայաստանի անօրինական զինված կազմավորումների դուրսբերում Ադրբեջանի տարածքից,

*Լաչինի անցակետում մաքսանենգության վերջին փորձերը,

*սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների և միջանցքների ապաշրջափակման խնդիրները, մասնավորապես՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև միջանցքի հարցը,

*Արևմտյան Ադրբեջանի համայնքի հարցերը՝ արևմտյան ադրբեջանցիների վերադարձ հայրենի հողեր,

*փոխվում է մարդասիրական փոխադրումների երթուղին Լաչինի ճանապարհից դեպի Բարդա-Աղդամ երթուղով:

Ծափ տվեք արա՛, բոլորը հօգուտ Ադրբեջանի և ո՛չ մի խոսք Արցախի ինքնորոշման մասին:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 1925

Մեկնաբանություններ