Ինչու՞ ՆԱՏՕ -ին, տես ԱՄՆ, պետք եկան Ֆինլանդիան և Շվեդիան:
Պարզ պատճառով:
Արկտիկայում ռուսների դեմ օգտագործելու նպատակով:
Այսօր միայն ՌԴ-ն Արկտիկայում ունի մշտական ծառայություն իրականացնող ռեգուլյար բանակ
(թվակազմը` 28 հազար զինվոր ու սպա, ռոտացիան՝ 6 ամիս):
Ֆիններն ունեն 1500 հոգուց բաղկացած առանձին զորամիավորում, արկտիկական պայմաններում մարտական գործողություններ կատարելուն վարժեցված:
Շվեդները ունեն 8 հազարանոց առանձնակի կորպուս:
Որի ներկայությունը ամերիկյան հրամանատարությամբ մերձբևեռային շրջանում ցանկալի չէ ռուսներին:
Այդ է պատճառը, որ Էրդողանն այս անգամ էլ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կրկին վիժեցրեց Շվեդիայի անդամակցությունը:
Ի՞նչ արեց. ասաց՝ ես համաձայն եմ, բայց հարցը վճռողը Թուրքիայի Մեջլիսն է:
Մեջլիսն էլ արձակուրդում է, կգա երկուսուկես ամսից:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ
Հ. Գ. Իսկ դուք ասում եք՝ Նիկոլն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում: