Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Խնդիրն առկա է, փնտրվում են խնդրի լուծման շահառուները

Խնդիրն առկա է, փնտրվում են խնդրի լուծման շահառուները
16.07.2023 | 22:14

Ղարաբաղյան շարժման պաշտոնական մեկնարկից շուրջ 1 շաբաթ անց Ջավախքում կազմավորվեց «Ջավախք» կոմիտեն, որը համանմանությամբ հետապնդում էր նույն նպատակը, ինչ «Ղարաբաղ» կոմիտեն:

Սակայն, գրեթե նույն փաստական հանգամանքների պարագայում, Ղարաբաղյան շարժումն ունեցավ ապագա, իսկ Ջավախքյան շարժումը մարեց: Ընդ որում, հաշվի առնելով Վրաստանի և Ադրբեջանի առանձնահատկությունները և այդ պետություններում մեծամասնություն կազմող ժողովուրդների բարքերը, կարելի է պնդել, որ, ի սկզբանե, Ջավախքյան շարժումը պետք է համեմատաբար հաջողած լիներ:

Չեղավ:

Հետևաբար, խնդիրը ոչ թե Ադրբեջանի, Վրաստանի, ադրբեջանցիների կամ վրացիների, այլ ջավախքցիների և ղարաբաղցիների յուրահատկությունների մեջ է:

Ոմանք համոզված են, որ Ղարաբաղյան շարժումն ուղղորդվել է հատուկ ծառայությունների կողմից:

Ենթադրենք՝ այդպես է: Այդ դեպքում, նույնիսկ հատուկ ծառայությունները գտել են, որ Արցախում, ի տարբերություն Ջավախքի, իրենց ծրագիրը կյանքի կոչելու ավելի մեծ շանս կա: Այսինքն, արցախցիներն Արցախի խնդրի լուծման անվերապահ շահառու են:

Արծվաշենը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի մաս է կազմում: Այսինքն, Արծվաշենը, ի տարբերություն Արցախի կամ Ջավախքի, իրավական առումով, որևէ մեկին ոչինչ չունի ապացուցելու:

Արծվաշենի մասին չկան իրարամերժ կարծիքներ: Բլինքենը, Զախարովա Մարիան կամ Շառլ Միշելն Արծվաշենի վերաբերյալ տարակարծություն ունենալ չեն կարող: Հայաստանում ևս դժվար գտնվեն ողջամիտ մարդիկ, ովքեր կվիճարկեն Արծվաշենի պատկանելությունը:

Սակայն, փաստերը ցույց են տալիս, որ շուրջ 31 տարի Արծվաշենն անգամ չի հանդիսացել հայ-ադրբեջանական բանակցությունների առանցքային խնդիր:

Ավելին՝ արծվաշենցիները մինչ օրս լիարժեք չեն փոխհատուցվել ՀՀ-ի կողմից:

Կարծում եմ՝ խնդիրն արծվաշենցիների մեջ է: Վերջիններս, այս պահի դրությամբ, իրենց խնդրի լուծման, բառացիորեն՝ շահառու չեն: Իսկ, եթե կա խնդիր, սակայն չկա շահառու, ապա այդ խնդիրն այլևս խնդիր չէ:

Եվ եթե 1988 թ. աննախադեպ նախապայմաններ էին ստեղծվել Ջավախքյան և Ղարաբաղյան շարժման հաջողության, ապա հենց հիմա առկա են նույնքան աննախադեպ նախապայմաններ Արծվաշենի վերադարձի համար:

Այսինքն, խնդիրն առկա է, փնտրվում են խնդրի լուծման շահառուները:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2033

Մեկնաբանություններ

ь剟鎽/1692104835" rel="nofollow">Բարքեր
Արժեհամակարգ
Օրախնդիր
  • Տեսանյութ
  • Այլ
  • 06.05.2025