Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ցանկացած գնով պետք է պահպանել Արցախի հայկականությունը

Ցանկացած գնով պետք է պահպանել Արցախի հայկականությունը
20.07.2023 | 23:42

Անկեղծությունը դաժան ու անշնորհակալ գործ է, բայց կյանքը սովորեցրել է դրան էլ դիմանալ:

Արցախը այլևս չունի ինքնուրույն դիմադրելու ներուժ. Հայաստանը 32 տարի չճանաչեց Արցախի անկախությունը, բայց փորձում էր իբր թե հասնել Արցախի միջազգային ճանաչմանը:Պարադոքս էր, ընդ որում, Արցախը ճանաչելու վերջին իրական հնարավորությունը սպառվել էր 1997թ և մի պահ կար 2020թ, երբ ակնհայտ էր, որ թշնամին գնալու է մինչև վերջ, իսկ Արցախի ֆորմալ ճանաչումը գոնե որոշակի ազդակ կլիներ աշխարհին. սա, իհարկե, չարվեց:

Ինչ խոսք, կային հին ու բարի ժամանակներ, երբ Արցախն ու Հայաստանը միմյանցից կախված էին և միմյանց փոխկապակցված, բայց այդ ժամանակները անցան ու մոտակա 50-60 տարին հետ չեն գալու:

2017թ. արդեն տնտեսական անկումը ակներև էր, 2018-ին հաստատվեց ռազմական բախման մեծ ռիսկը, իսկ ոմն մեկի զրոյական կետը ուղղակիորեն ու ցավոք սրտի լեգիտիմիացրեց 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը:

Թե ինչ եղավ հետո, բոլորս էլ հիշում ենք, իսկ ով իրեն էշի տեղ է դնում, ապա կարիք չունի շարունակել կարդալ այս գրառումը:

Հիմա ներկայիս իրավիճակում ՀՀ ժամանակավոր ղեկավարությունը չի ցանկանում ու չի պատրաստվում պաշտպանել Արցախը. ավելին, Արցախը կանգնած է վերջնական անկման և ամբողջությամբ հայաթափման վտանգի առջև, իսկ Արցախի անվտանգության նախկին երաշխավոր Հայաստանի Հանրապետությունը, հանձինս ղեկավար պաշտոններ զբաղեցնողների, հայտնում է, որ քննարկելի է անգամ Արցախի` Ադրբեջանի կազմում լինելը, և իրենք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Դեռ մի բան էլ ասում են, որ Արցախը տարածքային վեճ չէ (այսինքն, տարածքը պետք չէ), այլ իրավունքի վեճ է (իբր թե ապահովեք արցախահայերի կյանք իրավունքը Ադրբեջանում և վերջ):

Հակառակ պարագայում Ադրբեջանը սպառնում է ընդդեմ միայնակ մնացած Արցախի պատերազմով, որին մասնակցելու են նաև Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը և ջիհադիստները...

Ստեղծված իրավիճակում Արցախը փրկության մի ելք ունի ընդամենը. գնալ Հարավային Օսեթիայի և Աբխազիայի օրինակով` մտնելով ՌԴ կազմի մեջ և փոխարենը ստանալով անվտանգության ու հայապահպանության իրական երաշխիքներ, տնտեսական ռեսուրսներ և կարգավիճակ՝ Հանրապետության մակարդակով (նրանք երեք համահավասար կարևոր ատրիբուտներն են):

Ցավոք սրտի, այլ տարբերակ չկա. իրոք, խորը ցավով եմ ասում, բայց եթե չենք ցանկանում, որ Արցախը հանձնվի Ադրբեջանին, և եթե չենք ցանկանում, որ ստացվի այնպես, որ 30 տարի Հայությունը զուր է արյուն թափել, ապա միակ տարբերակը սա է, որի համար Արցախը սեպարատ բանակցությունների պետք է գնա Մոսկվայի հետ ու համոզի այս տարբերակով շարժվել, հակառակ դեպքում կորցնելու ենք ամբողջ Արցախը:

Անկեղծ է պետք լինել Հայության հետ՝ թե՛ Արցախի, թե՛ ՀՀ-ի, թե՛ աշխարհի:

Ցանկացած գնով պետք է պահպանել Արցախի Հայության իրավունքը ու Արցախի Հայկականությունը, այդ թվում` տարածքային տեսանկյունից:

Վահե Գրիգորյան




Դիտվել է՝ 2880

Մեկնաբանություններ