Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Նիկոլայ Կոպեռնիկոսն ու Նազարյան Լենան

Նիկոլայ Կոպեռնիկոսն ու Նազարյան Լենան
06.03.2024 | 11:55

Ժամանակին Կոպեռնիկոսը հերքեց Պտղոմեոսին և Տիեզերքի կենտրոն համարեց ոչ թե Երկիրը, այլ Արեգակը։

Ըստ Կոպեռնիկոսի տեսության, Երկիրը շարքային մոլորակ է, որը պտտվում է Արեգակի շուրջ: Դա աշխարհի կառուցվածքի ճանաչման ճանապարհին մարդկության կատարած ամենախոշոր քայլերից մեկն էր։

ՈՒղիղ 5 տարի առաջ այս օրը` մարտի 6-ին, Նազարյան Լենան, կտրականապես հերքելով երեխաներին արագիլների կողմից բերելու կամ կաղամբի մեջ գտնելու՝ նախկինում շրջանառվող վարկածները, աշխարհով մեկ ավետեց, որ «կանայք երեխաներ ունենալու առանձնահատկություն ունեն»:

Եվ եթե համաշխարհային պատմության մեջ Կոպեռնիկոսը սկզբնավորեց առաջին, ապա Նազարյան Լենան առաջնորդեց երկրորդ գիտական հեղափոխությունը:

Փա՜ռք Նիկոլայ Կոպեռնիկոսին և Նազարյան Լենային:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2668

Մեկնաբանություններ