Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մեր երկրի ամենամեծ սողանքն ու վտանգը իշխանությունն է

Մեր երկրի ամենամեծ սողանքն ու վտանգը իշխանությունն է
23.05.2024 | 13:43

Տավուշի մարզպետարանը հայտնում է , որ այսօր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ղեկավարությամբ, անցկացվեց շտաբային ուսումնավարժություն՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը սողանքի դեպքում» թեմայով։

Հայաստան երկրի համար ամենամեծ վտանգը սողանքը չէ, նույնիսկ Ադրբեջանն ու Թուրքիան չեն, ձեր հողատու, թրքահպատակ իշխանությունն է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3120

Մեկնաբանություններ