ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Բազմաթիվ երկրների առաջնորդներ հրաժարվել են մեկնել Բաքու

Բազմաթիվ երկրների առաջնորդներ հրաժարվել են մեկնել Բաքու
11.11.2024 | 16:20

Փաստացի, բազմաթիվ երկրների առաջնորդներ հրաժարվել են մեկնել Բաքու՝ մասնակցելու COP29-ին։ Սովորաբար այս միջազգային կոնֆերանսին մասնակցում են առաջին կամ երկրորդ դեմքերի մակարդակով։ Այս պահին Ալիևը վայելում է Բելառուսի նախագահի, Սերբիայի նախագահի, Իրաքի նախագահի և մի քանի տարբեր կղզիների նախագահների ընկերակցությունը։ Իրանի նախագահը ևս հաստատել էր մասնակցությունը, բայց հիմա լուրեր են պտտվում, որ նա չի ժամանելու, քանի որ բազմաթիվ երկրների առաջնորդներ հրաժարվել են մեկնել Բաքու։ Էրդողանը ևս խոստացել էր Ալիևին ներկա լինել։ Մյուս երկրների ղեկավարները մեծավ մասամբ հրաժարվել են մասնակցել այս միջոցառմանը, որը հյուրընկալվում է ավտորիտար վարչակարգի ղեկավարի կողմից, ով առավոտից երեկո հպարտանում է, որ ագրեսիայի է գնացել ու էթնիկ զտում իրականացրել․․․Չմոռանանք նաև, որ այս միջոցառումը Ադրբեջանը հյուրընկալում է Հայաստանի շնորհիվ։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 7007

Մեկնաբանություններ