Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայաստան

Հայաստան
19.01.2025 | 12:29

Կարծես այս օրերի համար եմ գրել ։

***

Հայաստան,

անկախ ամենից իմ դավանա՜նքն ես,

իմ հավատա՛մքն ես առ զատ ամենքից:

Իմ աչքի լու՜յսն ես, հոգուս հմա'յքն ես,

սեղմված այսպես իմ պողպատ կա՜մքն ես,

խոսքիս խաղացկուն արու քմայքն ես `

Հայաստա՛ն։

Ո՛չ ինչքի ստրուկ յուրայիններդ,

Ո՛չ իշխաններդ` զեխ ու անբարո,

Ո՛չ օտարները` քեզ արհամարհող,

քո սերն իմ սրտում չեն կարող մարել:

Իմ էությունն ես ու իմ կրո՜նն ես,

հավերժի ճամփորդ իմ հին ու նորն ես,

Հայաստա՜ն ։

Դու կա՛ս, կլինե՜ս ... իմ միակ փառքն ես,

շատերին անտես` մշուշով ծածկված

իմ բարձր թագն ես, Հայաստա'ն:

Օ՜, հուր հրածին և ազատատենչ

Մասիսից իջնող խարտյաշ Վահագն ես,

Մեծ Արամազդն ես` Հայաստա՜ն ։

19. 07. 2013 թվ, Ալավերդի

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 3318

Մեկնաբանություններ