Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Երբ բառերն անզոր են

Երբ բառերն անզոր են
05.04.2025 | 21:30

ՈՒղիղ 9 տարի առաջ՝ 2016-ի ապրիլի 4-ի ժամը 11․00-ին, Թալիշի պաշտպանական դիրքերում նահատակվեց անդրանիկ որդիս՝ 16 տարեկանում, 1992 թ․ դեկտեմբերից Արցախյան ազատամարտին կամավորագրված Նորայրը։

Նահատակվեց իր հին զինակից ընկերոջ՝ ինձ և մեզ համար նույնպես կորուսյալ որդի դարձած Սարգիս Խալաֆյանի հետ միասին, միևնույն արկի պայթյունից։ Չորս տարի անց՝ 2020-ի հոկտեմբերի 6-ին, Հադրութից անդին ձգված դիրքերում թշնամական արկի պայթյունից նահատակվեց նաև կրտսեր որդիս՝ Արցախի պաշտպանությանը նույնպես կամավորագրված Երվանդը։

Երկար ու ձիգ տարիների տառապալի երազանքս է` Ամենակարող Տե՛ր Աստված, երանի՜ թե թույլ տայիր ես ևս ամփոփվեի որդիներիս կողքին՝ Ստեփանակերտի մեր ընտանեկան գերեզմանատանը, հայրական գրկիս մեջ առնելով սիրասուն զավակներիս ու նույնպես մասունքվելով նրանց հետ միասին․․․

Միքայել ՀԱՋԻՅԱՆ

Դիտվել է՝ 6088

Մեկնաբանություններ